Մամուլ 3 տարի առաջ - 08:13 27-04-2023

Իրավապահ համակարգում կոլապս է․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իրավապահ համակարգում (ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, ՔԿ) շատ ծանր մթնոլորտ է տիրում։ Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ իրավիճակն այն աստիճան կոլապսային է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կտրուկ իրադարձություններ են ակնկալվում։
Բանն այն է, որ իրավապահ համակարգում աշխատող վաստակաշատ ու փորձառու տասնյակ աշխատակիցներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում դառնալ իշխանությունների հարվածային մահակը։ Իսկ աշխատել շարունակողներից շատերի շրջանում գնալով ավելի ու ավելի է հասունանում դժգոհությունը:

Խնդիրը մասնավորաբար վերաբերում է նրան, որ հաճախացել են քաղաքական ենթատեքստ և ուղղվածություն ունեցող հանձնարարականները։ Ինչպես նշում են համակարգի ներկայացուցիչները, քննչական մարմիններն ու դատախազությունը պարզապես չեն հասցնում գործեր «կարել», ծանրաբեռնվածությունը խայտառակ չափերի է հասել, սակայն այնպիսի վիճակ է ստեղծվել, որ այդ ծանրաբեռնվածությունը վերաբերում է միայն քաղաքական գործերին, իսկ իրական հանցագործությունները մնում են «օդում», որովհետև «ազատ» քննիչ կամ դատախազ չկա:

Միևնույն ժամանակ, քննիչներն ու դատախազները նշյալ քաղաքական «գործերը» ո՛չ կարողանում են «մինչև վերջ» հասցնել, քանի որ «տակը» բան չկա, ո՛չ էլ կարողանում են կարճել, քանի որ այդպիսով փաստացի դեմ կգնան վերևից իջած հրամաններին։Մի խոսքով, փակուղային վիճակ է: Եթե սրան ավելացնում ենք, որ իրավապահ համակարգում «ձեռքի հետ» էլ պիտի զբաղվեն սոցցանցային տիրույթում իշխանությունների հասցեին գրառումներով, պատկերն առավել առարկայական է դառնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ