Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:30 26-04-2023

Բայդենը պաշտոնապես հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։ Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին Բայդենն ասել է իր երեքրոպեանոց ուղերձում, որը հրապարակվել է YouTube-ում։

Բայդենն ընդգծել է, որ որ ցանկանում է ավարտին հասցնել իր սկսած գործը, քանի որ երկիրը հայտնվել է «մահացու համաճարակի» մեջ, իսկ տնտեսությունն ու ժողովրդավարությունը վտանգված են։ Նրա խոսքով՝ նա իր պաշտոնավարման առաջին տարիներն անցկացրել է ժողովրդավարության և ազատության համար պայքարելով։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ծայրահեղականներն ամբողջ երկրում, օգտագործելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Եկեք կրկին Ամերիկան հզոր դարձնենք» կարգախոսները, սպառնում են այդ ազատություններին։ «Երբ չորս տարի առաջ առաջադրվեցի նախագահի պաշտոնում, ես ասացի, որ մենք պայքարում ենք Ամերիկայի հոգու համար։ Իսկ մենք դեռ ողջ ենք։ Այդ պատճառով ես պայքարում եմ վերընտրվելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը Բայդենի ուղերձից հետո իր թվիթերյան էջում հայտնել է, որ պատրաստ է կրկին Բայդենի հետ միասին առաջադրվել որպես թեկնածու։

Նախորդ տարվա նոյեմբերին Բայդենն ասել էր, որ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը կախված կլինի իր առողջական վիճակից և ընտանիքի հետ քննարկումներից։ Միևնույն ժամանակ, ըստ The Wall Street Journal-ի, 2022 թվականի դեկտեմբերին Բայդենի խորհրդականներն արդեն սկսել էին քննարկել նրա նախընտրական քարոզարշավի նախապատրաստումը։

Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից Բայդենի մրցակիցը կլինի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։