Նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր, առայժմ ռեկորդային՝ 1 միլիարդ դոլարի փաթեթ հատկացնելու մասին։
Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ չորեքշաբթի առավոտյան ինքը Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է, որ փաթեթը, ի թիվս այլ բաների, կներառի «լրացուցիչ հրետանի և առափնյա պաշտպանության զենքեր, ինչպես նաև հրետանու և առաջադեմ հրթիռային համակարգերի զինամթերք, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին՝ Դոնբասի պաշտպանական գործողության համար»: