Արտաքին 3 տարի առաջ - 15:45 26-04-2023

Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում կայունության հաստատման և փախստականների վերադարձի օգտին. Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքի շուտափույթ վերացման, պետական ​​սահմանների անվտանգության, հարևան երկրում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման օգտին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է՝ մեկնաբանելով նախօրեին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների և հետախուզության ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպման արդյունքները։

Աքարը շեշտել, որ Թուրքիան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակներին հասնելու համար։ Նրա խոսքով՝ Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման օրակարգը չափազանց հագեցած էր։

«Մենք լսեցինք հանդիպման մասնակիցների կարծիքը և մանրամասնեցինք թուրքական կողմի դիրքորոշումը։ Թուրքիան միշտ հայտարարել է, որ հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սիրիական տարածքում մեր ներկայության միակ նպատակը ահաբեկչության սպառնալիքի վերացումն է, մասնավորապես՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների և Իսլամական պետության»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում ահաբեկիչներին չեզոքացնելու համար, ինչը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև հենց Սիրիայի ամբողջականության համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ թուրքական կողմի գործողությունների մեկ այլ պատճառ էլ սիրիական տարածքից թուրքական սահմանի ուղղությամբ փախստականների նոր հոսքերի կանխումն է։

«Մենք ձգտում ենք կայունություն և անվտանգություն ապահովել Սիրիայում, որպեսզի պայմաններ ստեղծվեն փախստականների իրենց երկիր կամավոր վերադարձի և նրանց արժանապատիվ կյանքի համար։ Մենք հանդես ենք գալիս սիրիական խնդրի համապարփակ կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի լույսի ներքո»,- հայտարարել է Աքարը։

Վերջինս ասել է, որ Մոսկվայում կայացած հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար։ Նա նշել է, որ կողմերը համակարծիք են եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար նոր քայլերի անհրաժեշտության հարցում և այս ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Անկարան ոչ մի կերպ չի անտեսի թուրքական կողմի գործողություններին աջակցող իր սիրիացի եղբայրների դիրքորոշումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, նախօրեին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի, Հուլուսի Աքարի, Ալի Մահմուդ Աբասի և Մոհամմադ Ռեզա Աշտիանիի քառակողմ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից