Արտաքին 3 տարի առաջ - 15:45 05-04-2023

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադար հաստատելու օգտին. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադար հաստատելու օգտին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն ասել է այսօր Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ այսօր իրենք ականատես են լինում գարնանային հարձակման նախապատրաստությունների, որը կբերի արյունահեղության նոր փուլի։ Նա ասել է, որ նման տեղեկություններն անհանգստացնող են։ Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Անկարան միշտ հավասարակշռված քաղաքականություն է վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ հարաբերություններում։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի՝ Անկարա կատարելիք այցին, որը տեղի կունենա ապրիլի 6-ին։ Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում մի շարք հարցերի հետ մեկտեղ կլինի ուկրաինական հիմնախնդիրը՝ մասնավորապես Ստամբուլի հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը։ «Պետք է խոստովանել, որ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված դեռ խնդիրներ կան, այդ թվում՝ նավերի ապահովագրության և բանկային փոխանցումների պատճառով։ Հարցը քննարկվում է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ»,- ասել է նա։

Չավուշօղլուն հավելել է նաև, որ Թուրքիա է հրավիրել նաև իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։

Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, որտեղ Իսրայելի գործողությունների հետևանքով լարվածության հերթական աճն է գրանցվում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում։ «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր անօրինական գործողությունները պաղեստինցիների դեմ։ Սա հանգեցնում է լարվածության աճի Մերձավոր Արևելքում, ինչն անընդունելի է»,- նշել է նա։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը չի նշանակում, որ Անկարան անտեսում է Պաղեստինի ժողովրդի օրինական շահերը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից