Բաքուն խստորեն դատապարտում է Երևանում «Նեմեսիս»-ի մասնակիցների հուշակոթողի տեղադրումը
copy image url

Բաքուն խստորեն դատապարտում է Երևանում «Նեմեսիս»-ի մասնակիցների հուշակոթողի տեղադրումը

Արտաքին 1 տարի առաջ - 14:15 26-04-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է նախօրեին Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների աղբյուր-հուշակոթողի տեղադրումը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն շեշտել է Հայաստանի պետական մարմինների թույլտվությամբ և հավանությամբ այս հուշարձանի ստեղծումը, ինչպես նաև բացման արարողությանը Երևանի փոխքաղաքապետի և Հայաստանի իշխող կուսակցության անդամ այլ պաշտոնյաների մասնակցությունը վկայում է այսպես կոչված «Հայաստանի կողմից իրականացված ահաբեկչության քաղաքականության խրախուսման և ահաբեկչական գործողությունների քարոզչության մասին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Նեմեսիս» գործողության շրջանակներում Օսմանյան կայսրության պաշտոնատար անձանց հետ միասին սպանվել են ՝ Ադրբեջանի նախկին վարչապետներ Ֆաթալի Խան Խոյսկին և Նասիբ բեյ Յուսիֆբեյլին, խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան բեյ Աղաևը, ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) գործունեությանը՝ նշելով, որ կառույցի անդամները 1970-1980-ական թվականներին աշխարհի 22 երկրներում «իրականացրել են ավելի քան 235 ահաբեկչական գործողություններ», որոնց արդյունքում սպանվել է 24 թուրք դիվանագետ։ Հայտարարության համաձայն՝ «1980-ականների վերջից Հայաստանը Ադրբեջանի դեմ իրականացրել է շուրջ 30 լայնածավալ ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ պայթյուններ մետրոյում և ավտոբուսներում, ահաբեկիչների թիրախում եղել են խաղաղ բնակիչները»։

«Հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ն և նրա մասնաճյուղերը՝ Արաբո և Արամո ահաբեկչական խմբավորումները, անմիջական մասնակցություն են ունեցել ադրբեջանցիների դեմ Խոջալուի ցեղասպանության իրականացմանը։ Թուրք դիվանագետ Քեմալ Արըքին սպանած հայ ահաբեկիչ, ԱՍԱԼԱ-ի անդամ, հայ ահաբեկիչ Ամբիկ Սասունյանի հերոսացումը Հայաստանում, նացիզմի քարոզչությունը Հայաստանում՝ որպես պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս, գեներալ Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի՝ Դրո մականունով հերոսացումը, որպես «ազգային հերոսներ», նրանց անունների հավերժացումը, նժդեիզմի քարոզչությունը հստակ ցույց է տալիս հայկական վարչակարգի իրական էությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի «Հայաստանում պետական մակարդակով ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը, իսկ տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար անհրաժեշտ է վերջ դնել հայկական ահաբեկչության քաղաքականությանը»։ Նշվել է նաև, որ Հայաստանի նման քայլերը կասկածի տակ են դնում այն անկեղծությունն ու բարի կամքը, որի մասին Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների առնչությամբ։ «Խաղաղության և հաշտեցման ճանապարհն անցնում է նրանց սխալների և հանցագործությունների ճանաչման միջով»,- եզրափակել է ադրբեջանական գերատեսչությունը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի