Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:01 25-04-2023

Պետական կառույցները դարձել են վարչապետ կոչեցյալին կից՝ սպասարկող մարմիններ

Լուրջ քննարկումներ անել այսօր Հայաստանում շահերի բախման մասին ուղղակի ծիծաղելի է։ Բոլոր պետական կառույցները կորցրել են իրենց անկախությունը՝ դառնալով վարչապետ կոչեցյալին կից՝ սպասարկող մարմիններ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով նախօրեին ԿԸՀ նախագահի, ՀՀ Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի միասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությանը։

«Վերջինը ՄԻՊ կառույցն էր, որն էլ Արման Թաթոյանից հետո ոչնչացվեց։ Եվ ամենակարևորը՝ այդ ամենը՝ նկատի ունեմ վարչապետ կոչեցյալի կամակատարներ լինելը, ոչ թե, թեկուզ ձևական քողարկվում է, այլ հակառակը՝ ի ցույց է դրվում ողջ հանրությանը։

Նպատակը մեկն է՝ վախեցնել, հնազանդեցնել բոլորին՝ ցույց տալով, թե ով է երկրի տերը։ Ինչ վերաբերում է երեկվա Ծիծեռնակաբերդ այցին, ապա համոզված եմ, որ վարչապետ կոչեցյալի կազմած հերթականությամբ են նրա կամակատար-պաշտոնյաներն այցելել Ցեղասպանության հուշահամալիր։

Սկզբում ինքն իրեն երկրի տեր համարող վարչապետ կոչեցյալը, իրեն ուղեկցող առաջին կարգի կամակատարներով՝ պսևդոնախագահ և աշխարհի ամենաերջանիկ ԱԺ խոսնակ։ Հետո արդեն, երկրորդ կարգի՝ ձեր նշած կամակատար-պաշտոնյաներ։

Ցավոք, սա է այսօրվա Հայաստանի «ժողովրդավարական» պատկերը, որն իրականում՝ գավառական, առանց որևէ գաղափարախոսության, ազգային նպատակի, միայն հանուն փողի և իշխանություն պահելու բռնապետական համակարգ է։

Այս ամենն ունի իր քաղաքական ձևակերպումը՝ «Պետության զավթում»»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ