Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:00 25-04-2023

Խաչատուր Սուքիասյանը իմ համար զրո է, որովհետև նա թալանչի է և առևտրական․ Մովսես Հակոբյան

Ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ բանակը հայկական չէր ու այս հայտարարությունը հանրությանը որոշակի եզրակացություններ անելու առիթ տվեց։

Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Այդ մարդու պարագայում արած հայտարարությունը նորմալ է։ Պետք է հաշվի առնենք մարդկանց գիտելիքները, մակարդակը»։

«Խաչատուր Սուքիասյանը իմ համար զրո է, ինքը այն կատեգորիայի մարդ է, որ իր ասած խոսքը իմ համար որևէ արժեք չունի, որովհետև ինքը թալանչի, առևտրական է»,- ընդգծում է Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյանը կարծում է, որ խորհուրդների ու կոչերի ժամանակը չի, որովհետև դա չի օգնելու։ Ասում է, որ զուտ մասնագիտական խորհուրդներ կտա, բայց քաղաքական խորհուրդներից այս պահին զերծ է մնալու։

Բարձրաստիճան սպաների կալանավորման փաստը մտահոգիչ է և երկիրը կանգնած է լուրջ վտանգի շեմին՝ հարցին գեներալը արձագանքեց․ «Սա արդյունքն է 2018 թվականի իշխանափոխության։ Իսկ որ եկեղեցին իր հետ է կապում Փաշինյանը՝ մի զարմացեք։ Ես վաղուց նրա արածներով չեմ զարմանում»։

Կոչ չի անում Մովսես Հակոբյանը։ Ասում է, որ սուտ խոսել չի կարող։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ