Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:50 10-02-2026

Եթե պարզվի՝ մանկապարտեզ գողացողները հիմա ընդդիմադիր չեն, ուրեմն «բոբո» թալանչի չեն. Սամվել Հակոբյան

«Պարոն Գալջյան, կարծում եմ՝ ավելի արդար կլինի՝ պատկերներով ցույց տալու փոխարեն հստակ նշեք՝ որ մանկապարտեզը որ թվին որ քաղաքապետի օրոք ում անունով է սեփականաշնորհվել: Դրանից հետո ես կարող եմ հետազոտություն անել ու բացահայտել՝ այդ մարդիկ հիմա ում քաղաքական ճամբարում են, և եթե պարզվի, որ հիմա ընդդիմադիր չեն, ուրեմն «բոբո» թալանչիների ցանկում չեն հայտնվում. Նիկոլ Փաշինյանի օրոք թալանչի ու հանցագործ են բացառապես ընդդիմադիրները», - այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

Գալջյանը հիշեցրեց՝ 1997-2007 թվականներին նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մանկապարտեզները ոչ թե վաճառվում են, այլ կառուցվում:

Սամվել Հակոբյանը պատասխանեց.

«Ախր դուք խոսում եք գողացված մանկապարտեզների մասին, ես էլ ասում եմ՝ ջա՛ն, ճիշտ եք ասում, գետինը մտնի նա, ով մանկապարտեզ է գողացել, գնացեք, բռնեք, հետ բերեք ու պատժեք»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան