Ներքին 3 տարի առաջ - 11:52 25-04-2023

Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք․ նույնիսկ Ծիծեռնակաբերդում

Ողբերգական է տեսնել, թե մեր երկրի ղեկավարը ինչքան է սարսափում իր կյանքի, անվտանգության համար։

Մարդ, ով «Դուխով» գլխարկով եկավ իշխանության և չնայած բոլոր արհավիրքներին՝ փորձում է իրեն պահել անվախի պես, փաստացի ամենավախկոտն է։

Ասվածի ապացույցն է այն, թե ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգեցին նույնիսկ անմար կրակի մոտ դրված ծաղիկները։

Սա անգամ ծիծաղելու չէ, սա ողբերգություն է։ Թերևս միայն Նիկոլ Փաշինյանի մտքով կանցներ, որ Հիշատակի այս օրը կարող են իր դեմ մահափորձ անել և դա անել նման պատմական հուշարձանում՝ ծաղիկների տակ թաքցնելով։

Երկրորդ՝ այդ ինչից է վախենում Փաշինյանը, երբ ամեն օր, կոկորդ պատռելով, ապացուցում է իր միակ, ճշմարիտ արածներն ու ասածները, վստահ է, որ ամեն ինչ արել է հանուն հայ ազգի և վայելում է հանրության վստահությունը։

Փաստորեն, ստացվում է՝ Փաշինյանը իրականում հասկանում է՝ ինչ պատուհաս է բերել մեր գլխին և որ հատուցման, վրեժխնդրության ժամը գալու է։ Ու իրականում վարչապետը անասելի շատ վախենում է այդ հատուցումից, վախենում է իր կյանքի և անվտանգության համար։

Իսկ մտածե՞լ է նա, թե ինչ է անելու, երբ զրկվի պաշտոնից, չունենա անվտանգության աշխատակիցներ, իրեն սատարող կարմիրբերետավորներ․․․

Մի քիչ էլ կարելի է վաղվա մասին մտածել, իսկ այսօրվա համար պետք է հիշել՝ երկու վախը մի մահ է՝ փաշինյանական լեզվով ասած՝ պլյուս-մինուս մեկ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին