Ներքին 3 տարի առաջ - 16:28 22-04-2023

Մարդիկ արդեն հասկանում են, որ սա շրջափակում չէ և որպես այդպիսին ճանապարհը չի բացվելու․ Աշխեն Հարությունյան

«Անընդհատ կապի մեջ եմ հարազատներիս և ընկերներիս հետ, ովքեր Արցախում են։ Պիտի ասեմ, որ նրանց հետ խոսելիս հասկանում եմ, որ Արցախում մարդիկ բարդ վիճակում են, պրոբլեմները օր օրի ավելանում են, և ես չեմ խոսում նյութական խնդիրների մասին։ Եթե շրջափակման առաջին երկու ամիսը մարդիկ հաստատակամ էին, պինդ էին, հիմա փոխվել են։ Հատկապես վերջին 20 օրերի ընթացքում մարդկիկ սկսել են լրջագույնս վերաբերվել իրավիճակին և հասկանալ, թե ինչ է կատարվում, մարդիկ արդեն երևի հասկանում են, որ սա արդեն վաղուց շրջափակում չէ և որպես այդպիսին ճանապարհը չեն բացելու, և իրենք առաջվա նման ազատ տեղաշարժի հնարավորություն չեն ունենա... Մի խոսքով՝ մարդիկ անելանելի վիճակում են, օր օրի նրանց պրոբլեմներն ավելանանում են»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Աշխեն Հարությունյանը, ում հարազատներից շատերը մնացել են Արցախում։



Աշխեն Հարությունյանը ընտանիքի ու ընկերների հետ պատերազմի օրերին է Գյումրի տեղափոխվել, պատերազմից հետո ընտանիքի անդամները տեղափոխվել են Արցախ, ինքն ու մայրը Գյումրիում են ապրում:

Աշխեն Հարությունյանը ասում է՝ պատերազմի ընթացքում եթե մտածում էինք, որ հարազատի, ծանոթի կորստի մասին իմանալուց սարսափելի բան չկար, բայց հիմա ամեն ինչ այլ է՝ոչ մի հույս ու լավատեսություն չի մնացել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ