Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:44 21-04-2023

Եթե աշխարհը չընդուներ, ապա չէր ասի՝ բանակցեք, կասեր՝ տվե՛ք, դա Ադրբեջանինն է․ Պարույր Հայրիկյան

«Խաղաղության մասին խոսելը վատ բան չէ, բայց, դա հավասարազոր է նրան, որ Չեմբերլենը ժամանակին ասում էր՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Դու չես կարող բռնապետի հետ խոսել խաղաղության մասին»: Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով մեր երկրում ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին հայտարարություններին։

«Այդ բռնապետ կոչվածները նախ և առաջ պատերազմ են հայտարարում իրենց երկրի ներսում, իրենց քաղաքացիներին։ Ինչպե՞ս կարող ես նրանց հետ ինչ-որ համաձայնության գալ։ Այդ համաձայնությունը, միևնույն է, պետք է ժամանակավոր լինի, եթե գրագետ ես։ Եթե անգրագետ ես, կամ քեզ ապուշի տեղ ես դրել, կարող ես խոսել խաղաղության մասին ու ասել, ինչպես դա անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, թե «աշխարհը չէր ընդունում»։ Աշխարհը որ չընդուներ, ապա մեզ չէր ասի՝ բանակցեք։ Կասեր՝ տվեք, դա Ադրբեջանինն է։ Այնպես որ այդպիսի գնահատականներով ու մեկնաբանություններով ներկայացողների վերաբերյալ իմ առաջին գնահատականը հետևյալն է, ես պարզապես ասում եմ՝ ապուշ, քեզ կարող ես ապուշի տեղ դնել, բայց ինչո՞ւ ես փորձում ինձ էլ ապուշի տեղ դնել»,- ասաց նա։

Հայրիկյանն անդրադարձավ նաև Արցախում ստեղծված ծայրագույն ճգնաժամային իրադրության ֆոնին Ալիևի կողմից արցախահայության «վերաինտեգրման» մասին հայտարարություններին։ Առաջարկեց ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը