Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:10 21-04-2023

1.2 մլրդ դրամի ներդրում ենք արել. Փաշինյանը հրահանգեց բրյոշուրներ սարքել

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի հերթական նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրել 10 մարզերում 42 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարը կհատկացվի 2021, 2022, 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար։ «2 ծրագիր 2021 թվականից է, 39-ը՝ 2022, և 1 ծրագիր արդեն 2023 թվականի ծրագրերից է»,- ասաց նա և ներկայացրեց ծրագրերի բաշխվածությունն ըստ մարզերի։

Նիկոլ Փաշինյանն էլ սովորության համաձայն մանրմասն թվարկեց այդ ծրագրերը՝ հավելելով, որ 2018-23թթ-ի ընթացքում ՀՀ կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել։ «ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ու մասնավորապես ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ հատկացված գումարի հետևից ու ստուգել կատարված աշխատանքները․ «Լավ տուրիստական տուրեր կարելի է անել՝ թե 1.2 միլիարդը որտեղ է ներդրվել՝ հասցեներով գծամետրերով։ Ծրագրերը կարելի է ցուցակներով օնլայն տարբերակով և բրոշյուրի ձևով տարածել, նաև գրախանութներում դնել, որպեսզի մարդիկ, ում հետաքրքրում է, գնան և այդ աշխատանքները տեսնեն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում