Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 21-04-2023

Ալեն Սիմոնյանը դրածո է. կատարում է Ռուբինյանի հրահանգները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովում թեեւ անհարկի ակտիվություն էր ցուցաբերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն իրականում նրան ղեկավարում էր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա էր հուշում ու հրահանգներ տալիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, որ ամբիոնից չի իջնելու, Ռուբինյանը, ձեռքով հրելով Ալեն Սիմոնյանին, հրահանգեց անջատել խոսափողը: Սիմոնյանը բարձրաձայն ասաց՝ անջատե՛ք խոսափողը, ապա նույն ձեռքի հրահանգով ընդմիջում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Երբ, ոգեւորված ազատագրված ամբիոնի փաստից, նկատողություն ստացած պատգամավորների անուններն էր փորձում հրապարակել, դարձյալ նրան ցուցակ փոխանցեց Ռուբինյանը:

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի հրահանգներով է շարժվում եւ փաստացի դրածո է խորհրդարանում, իսկ իրական ԱԺ նախագահը Ռուբեն Ռուբինյանն է, որ նստած տեղից երեկ ողջ ընթացքում չբարձրացավ, նաեւ՝ այն ժամանակ, երբ թեժ իրավիճակում Նիկոլ Փաշինյանին մեկուսացրին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում