Ներքին 3 տարի առաջ - 20:41 19-04-2023

Եթե ունեցածը չեք գնահատում, կկորցնեք այն. Փաշինյանը Արագած սարը կհանձնի՞

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցն է։

«Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարևոր խնդիրներ կան։ Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է»,- այս մասին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետությունն է։ Այո՛, իմ տանն էլ չկա»,- հավելեց նա։

Գուցե որ չունենք նկարը, որոշել է հանձնել։

Դա պարզելու համար կապ հաստատեցինք հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Արկադի Մեհրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Զուտ ենթադրաբար մոտենանք հարցին, ապա կարող ենք մտածել, որ եղածը չեք գնահատում, դրա համար չեղածի մասին ենք մտածում, եթե հարցին փիլիսոփայորեն նայենք։ Բայց ես չեմ մտածում, որ ինքն այդքան խորն է մտածում կամ կարողանար այնպես անել, որ այդ ենթատեքստը իր մեջ պարունակեր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե հոգեբանական ինչ հնարքներ է օգտագործում դա ասելով, կարող ենք ենթադրել, որ նման արտահայտությունները միտված են նրան, որ սա ասելով՝ մնացած բաները հանձնելուն է հոգեբանորեն պատրաստում։ Ուրիշ բան կարող է ասել, ուղղակի Արագածը որպես սիմվոլ է դիտարկել։ Այնպես չէ, որ հենց կոնկրետ Արագածը հանձնելու վերաբերյալ է դա ասել, այլ ուղղակի կան տարածքներ, որոնք մերն են, ու վստահորեն համարում ենք մերը, ու դրան ուշադրություն չենք դարձնում, ուրեմն շուտով կանցնեն մյուս տարածքները հանձնելուն։ Ենթատեքստ, ամեն դեպքում, կարող է պարունակել։ Արագած սարի նկարն իրականում շատերի տանը կա, բոլորն էլ գովերգել են, անգամ Վարպետը»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից