Ներքին 3 տարի առաջ - 19:55 19-04-2023

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նվիրյալ աշխատանքի համար՝ կոչ անելով անպայման մնալ դպրոցում և շարունակել մանկավարժի իրենց առաքելությունը:

«Սերունդներ կրթելու Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների համար, որոնց ևս տրված է իրենց ազգային արժեքները և մշակույթը պահպանելու հնարավորություն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ ուսուցիչները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով՝ կրթությունը, առհասարակ, բոլոր ազգերի ողնաշարն է, և Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է պետական դպրոցներում:

Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարի տեղակալին են ուղղել հանրակրթության ոլորտում իրենց հուզող հարցերը: Արաքսիա Սվաջյանը կոչ է արել դիմել կամավոր ատեստավորմանը և այդպիսով՝ հնարավորություն ունենալ հավելավճար ստանալու:

Եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ուղեկցում էր «Եզդիների կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և եզդիաբնակ բնակավայրերը» ՀԿ-ի նախագահ Հասան Թամոյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը