Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:29 19-04-2023

Արտակ Գալստյանը չի հերքում՝ Արզաքանցյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել

Ձերբակալված են 2 հոգի՝ Արտակ Գալստյանն ու Արման Մկրտումյանը, բայց Մկրտումյանի հետ կապված ուրիշ վարույթ է նախաձեռնված, ես չեմ զբաղվում։ Այս պահին քրեական հետապնդում է հարուցված Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ, Գալստյանին տարել են կալանքի, մեղադրանքը՝ շորթում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբան Հրաչյա Բաղդասարյանը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Գալստյանը 2 ամսով կալանավորվել է։

Փաստաբանի խոսքով՝ Արտակ Գալստյանի և «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի անդամներից մի քանիսի տանը խուզարկություն է եղել, նաև խուզարկել են փաստաբանական գրասենյակը․ «Առգրավել են էլեկտրոնային գրիչներ, փաստաթղթեր, հեռախոսներ և նոթբուքներ։ Այս պահին ձեռք բերված ապացույցների հետ կապված ինֆորմացիա չունենք։ Կալանքի միջնորդության մեջ փաստական հանգամանքների մեջ ներառված չեն խուզարկության արդյունքում ստացված առարկաները։

Արտակ Գալստյանի կալանքի հիմքում դրված է միայն Տիգրան Արզաքանցյանի հաղորդումն ու ցուցմնունքը։ Այնտեղ գրված է, որ Արտակ Գալստյանը 2021 թվականին գնացել է Արցախի 1 հասցեում գտնվող իր գրասենյակ, ներկայացել է որպես «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ և առաջարկել է, որպեսզի գնի «Համեր» մակնիշի ավտոմեքենա։

Բայց այստեղ կա շատ կարևոր մի բան, որ 2021 թվականին «Հանրային Ձայն» կուսակցություն չի եղել, այն գրանցվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ու զրահապատ «Համեր» մակնիշի ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում մեկ հատ է ու Արտակ Գալստյանի ու իր հետ փոխկապակցված անձանց չի պատկանում։ Ավելին՝ զրահապատ մեքենան Ալավերդիում է եղել։ Այս ամենն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ են։

Միջնորդությունը ծավալուն է, բայց թե Արտակ Գալստյանն ինչ կապ ունի այս ամենի հետ, հիմնավորումը միայն նա է, որ Գալստյանը գնացել է Արզաքանցյանի գրասենյակ ու իբր նման առաջարկ արել։ Արտակ Գալստյանը չի հերքում, որ Տիգրան Արզաքանցյանի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, նրանք նկարներ ունեն, որտեղ կուսակցության համագումարի ժամանակ նստած են իրար կողք, այդ թվում նաև Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը։ Նրանց հարաբերություններն ինչ-որ պահի սրվել են։ Բայց այն ժամանակահատվածում, երբ քննիչը վերծանումներ է հանել, Արզաքանցյանն ավելի շատ է զանգել Գալստյանին տարբեր հարցերով, քան՝ Գալստյանն իրեն»։

Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործում կա նաև ինչ-որ անհասկանալի անձ՝ Արամ անունով, իբր իրեն գումար են փոխանցել․ «Պարզ չի Արամն ով է, և ինչ կապ ունի Արտակ Գալստյանի հետ։ Իսկ Արտակ Գալստյանի կալանավորման որոշումն այսօր ենք վերցրել, այս պահին դրա վրա ենք աշխատում»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան