Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 18-04-2023

Ես հասկացա թե ինչ սարսափելի է, երբ ասում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Թուրքիայի մեջլիսում. Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի մեջլիսում իր կողմից ներկայացված նախագծին, որով նա առաջարկում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Փայլանն ասել է թուրքական Gerceknews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Փայլանը հայտնել է, որ Թուրքիայի մեջլիսում Հայոց ցեղասպանության ճանապման համար մեծ ջանքեր է գործադրել, սակայն դա մեծ հակազդեցություն է առաջացրել։ Նա նշել է, որ Թուրքիայի մեջլիսում ցեղասպանության ճանաչմանը փորձել է հասնել իր նախնիների հիշատակի և հոգու հանգստության համար։

«Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված իմ տատիկի և մեր մյուս նախնիների հոգու հանգստության համար փորձեցի Թուրքիայի խորհրդարանում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց դա ինձ չհաջողվեց։ Այդ արդարությունը կլավացներ հասարակությանը։ Փորձեցի բացատրել, որ արդարության վերականգնումը վերջ կդնի հարյուրամյա այդ խնդրին, սակայն կրկին չհաջողեցի»,- ասել է նա։

Վերջինս նաև հայտնել է, որ երբ նախորդ տարի առաջարկել է մեջլիսին ապրիլի 24-ին քննարկել Հայոց ցեղասպանության թեման, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխանության մյուս ներկայացուցիչների կողմից ենթարկվել է քաղաքական ինքնադատաստանի։ «Ես հասկացա թե ինչ սարսափելի բան է, երբ ասում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Թուրքիայի մեջլիսում, ոչ թե Ամերիկայի կամ այլ երկրների»,- եզրափակել է նա։

Գարո Փայլանը մշտապես դեմ է արտահայտվում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է որևէ երկրի կողմից՝ պնդելով, որ այն պետք է քննարկման առարկա դառնա և ճանաչվի հենց Թուրքիայի մեջլիսի կողմից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Գարո Փայլանը չի առաջադրել իր թեկնածությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, քանի որ իր կուսակցության կանոնադրության համաձայն՝ անձը անընդմեջ կարող է պատգամավոր ընտրվել երկու անգամ։ Փայլանը Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է ընտրվել 2015 և 2018 թվականներին կայացած ընտրություններում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ