Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:27 17-04-2023

Պարադոքս. Փաշինյանի համար «դոշ տվողները» որպես կոմպրոմատ օգտագործում են նրա հետ ուրիշների նկարները

Վերջին օրերին մի շարք իրադարձություններ տեղի ունեցան՝ կապված Եվրոպայի ծանրամարտի առաջնության հետ։ Իհարկե, դրանք բուռն քննարկվեցին հասարակության կողմից, որոնց անդրադարձան նաև ՔՊ-ականները։

Բոլորը, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին կարծիք հայտնել, բայց, օրինակ, ի տարբերություն ազատ քննադատությունների, ՔՊ-ականները քննադատությունից առաջ իրենց ապահովագրում էին՝ համացանցում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի կամ Աննա ՀԱկոբյանի հետ լուսանկարներ։

«Ընդհանուր ստատիստիկա չունեմ, սովորաբար ստատիստիկան թույլ է տալիս կարծել, որ փնովում, քննադատում ու ցեխ է շպրտում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Արկադի Մեհրաբյանը։

Հիմա իրենք պետք է ինչ-որ կերպ ցույց տան, որ մեջք ունեն, որն էլի ցուցադրականություն է, որը էլի նույն բանի դրսևորումն է, ինչն այդ մասսայի միակ ստացվող բանն է։

«Դրանով իրենք իրենց ապահովագրում են ու ցույց տալիս, որ թույլ ու վախկոտ մարդիկ են։ Ու բոլորը։ Այդ ամենի ողջ հիմքը հենց դա է, ու ճյուղավորումներ ու այլ բաներ եթե առանձնացնենք՝ սուտ կլինի։

Հոգեբանության մեջ՝ որպես տերմինալոգիա այդ երևույթին չկա։ Դա ճղճիմություն է, տերմինալոգիա չէ։ Թուլություն է միայն, հոգեբանորեն թույլ մարդը միայն կարող է նման բան անել։ Հոգեբանորեն առողջ մարդու բնութագրական հատկանիշներ կան, որոնց մեջ ցեխ շպրտողը, անկապ քննադատողը առողջ մարդ չի ու հոգեբանորեն առողջ մարդու համար մեկ շարժիչ ուժը դա գործողությունն է, գործողություն կատարելու կարողությունն է, իրենք իրենց համար դա կատարել են որպես ինքնախաբեություն դիտարկեն, և իրենց թվում է, թե նման բան եթե անում են, խոսքը նկար հրապարակելու մեջ է, ուրեմն մի բանի պիտանի են, ինքնախաբեությամբ են զբաղվում, որովհետև իրենց դա, չակերտավոր ասած՝ «պիտանելիության» զգացում է տալիս, որովհետև եթե մարդը զգում է, որ ինքն անպիտան է, ինքը կյանքի իմաստի կորուստ կունենա, հնարավոր է՝ գնա նաև իրեն մոստից գցի։

Ուրիշ տարբերակ չունեն, որովհետև երբ Փաշինյանի հետ նկար են գցում, իրենց թվում է, թե իրենք այդպիսով պիտանի են, բայց դա իրականում ինքնախաբեություն է»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել