Այսօր մինչև ժամը 20։00-ն ջուր չի լինելու Կենտրոնի որոշ հասցեներում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:36 17-04-2023

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողները մեծամասամբ 25-30 տարեկան երիտասարդներ են

Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողները մեծամասամբ ոչ թե մեծահասակներ են կամ միջին տարիքի անձինք, այլ երիտասարդներ են՝ մոտավորապես 25-30 տարեկաններ, ովքեր քաղաքացիությունից հիմնականում հրաժարվում են՝ բանակում չծառայելու և բանակից ազատվելու համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն՝ անդրադառնալով վիճակագրությանն, ըստ որի 2018-2022 թթ-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 26 470 մարդ։

Նա նաև նշեց, որ քաղաքացիությունից հրաժարվողների 80 տոկոսը գնում է դեպի Ռուսաստան, շատ քիչ մասը՝ 5-6 տոկոսն է, որ գնում է Եվրոպա, մոտ 5 տոկոս էլ ԱՄՆ․

«Հատկանշական է, որ 2022-23 թթ․-ին Ռուսաստանից էլ մոտավերապես 17-20 հազար մարդ է քաղաքացիությունից հրաժարվել՝ հօգուտ Հայաստանի։ Նրանց հեռանալու պատճառն էլ նույնն է՝ չենթարկվեն մոբիլիզացիայի՝ Ուկրանինայի դեմ պատերազմի ժամանակ, ինչպես նաև խուսափել սանկցիաներից։

Այսինքն, Հայաստանի քաղաքացիությունը իրենց հնարավորություն է տալու մեկնելու Եվրոպա, ինչը չի կարող անել ՌԴ քաղաքացին։ Հատկանշական է, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմին՝ ՀՀ-ից հօգուտ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվողներ կան, բանն այն է, որ նրանք համոզված են, որ այնտեղ նրանք չեն զորակոչվի»։

Նա ընդգծեց, որ ասել, թե սրա պատճառը հիմնականում մեր անվտանգային համակարգի փլուզումն է, այնքան էլ ճիշտ չի լինի։ «Նման երևույթ նախկինում էլ է եղել, այդուհանդերձ, սրա պատճառն այն է, որ բանակում իրավիճակն այնքան բարվոք չէ, որ մարդիկ ցանկություն ունենան, ձգտել գնալ-ծառայելու, ինչը մենք տեսնում ենք մի շարք այլ երկրների բանակներում, որտեղ մարդիկ հերթագրվում են, որպեսզի գնան, ծառայեն, քանի որ բանակում ծառայելը իրենց շատ առավելություններ ու արտոնություններ է տալիս։

Իսկ մեզանում բանակ գնալը հասարակ բնակչի հայացքում հավասարազոր է հիվանդանոց կամ բանտ գնալուն։ Ուստի, մարդիկ հնարավոր ամեն բան անում են, որ իրենց երեխան խուսափի բանակ գնալ, որովհետև դա հետագայում նրանց համար խնդիրներ է առաջացնելու, եթե, իհարկե, երեխան ողջ մնա»։

Նա նաև ընդգծեց, որ նրանք, ովքեր ՌԴ-ից ՀՀ քաղաքացիություն են ստանալու՝ պարտավորված չեն լինելու ծառայելու մեր բանակում, քանի որ նոր են քաղաքացիություն ստանում, մյուսն մասն էլ արդեն բավական բարձր տարիքային խմբում են կամ հայեր չեն։

«Միաժամանակ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող հայերը Ռուսաստանում հազիվ թե զորակոչվեն, կամ նրանք համոզված են, որ այլ ճանապարհով լուծում կկարողանան տալ հարցին»։

Սոցիոլոգը կարծում է նաև, որ Հայաստանը պետք է կարողանա օգտվել առիթից և օգտագործել ՌԴ-ից էմիգրանտների Հայաստանում ներկայությունից, քանի որ հենց իրավիճակը փոքր-ինչ կայունանա, նրանք վերադառնալու են Ռուսաստան։ «Իսկ մենք պոպուլիացիայի խնդիր ունեցող ազգ ենք»։

Ամենից շատ դիտված

18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան