«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 12:30 17-04-2023

Բացահայտվել է մի շարք գծանկարերի անհայտ հեղինակը․ Սանդրո Բոտիչելլի

Վերածննդի դարաշրջանի վարպետի՝ Սանդրո Բոտիչելլիի, պատմական ցուցահանդեսից առաջ կատարված ուսումնասիրության արդյունքում երեք նախապատրաստական գծագրեր վերջերս վերագրվել են իրեն։

Սան Ֆրանցիսկոյի Պատվո Լեգեոնի թանգարանի կողմից կազմակերպված «Botticelli Drawings»-ը կներկայացնի 60 աշխատանք՝ բերված 42 տարբեր հաստատություններից: 2024-ի նոյեմբերի 18-ից փետրվարի 11-ը նախատեսված ցուցահանդեսը նպատակ ունի ուշադրություն հրավիրել Բոտիչելլիի պրակտիկայում գծագրության կարևորության վրա:



Բացահայտումներն արվել են Ֆուրիո Ռինալդիի՝ Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարանների (FAMSF) գծանկարների և տպագրության համադրողի լայնածավալ հետազոտություններից հետո: Այդ գծագրերը կապված են “Cestello Annunciation” («Ավետման զամբյուղ»), “Adoration of the Magi” («Մոգերի երկրպագություն») և “Virgin and Child with the Young Saint John the Baptist” («Կույսն ու մանուկը երիտասարդ Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ») կտավներին: Լուվրը այս վերջին կտավը կտրամադրի ցուցահանդեսին և գծանկարը կներկայացվի կտավի կողքին։

Չնայած Բոտիչելլիի ժառանգությանը և ժողովրդական մշակույթի վրա մնայուն ազդեցությանը, նրա նկարները սահմանափակ ուշադրության են արժանացել: Սա մասամբ պայմանավորված է գոյություն ունեցող գծագրերի փոքր թվով` 30-ից քիչ: Հետագա դժվարությունն այն է, որ Բոտիչելլիի գծանկարները հաճախ ոճականորեն տարբերվում են դրանց վերջնական կտավներից:

«Մոգերի երկրպագություն» և «Կույսն ու մանուկը երիտասարդ Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ» կտավների գծանկարները Օքսֆորդի Քրիստոս եկեղեցու պատկերասրահի հավաքածուի մի մասն են և նախկինում հիշատակվել են որպես 15-րդ դարի անանուն նկարչի աշխատանք:



Ռինալդին նման եզրակացության է եկել տեխնիկական և ոճական վերլուծությունից հետո և կարծում է, որ գծանկարները, հավանաբար, կտրված են նույն թղթից։

Երրորդ գծանկարը գտնվել է Ուֆիցի պատկերասրահի գրաֆիկական պահուստներում։

«Ֆուրիո Ռինալդին բացառիկ հետազոտություն է կատարել Բոտիչելիի ցուցահանդեսին ընդառաջ»,- ասում է Սան Ֆրանցիսկոյի կերպարվեստի թանգարանների տնօրեն Թոմաս Պ. Քեմփբելը:

«Ցուցահանդեսը խոստանում է լինել բեկումնային այս աշխարհահռչակ նկարչի գծանկարչության վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված

18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան