Արտաքին 3 տարի առաջ - 21:57 16-04-2023

Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ։ Այս մասին կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լի Շանֆուն պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել ապրիլի 16-ին։ Նա երկրում կմնա մինչև ապրիլի 19-ը։ Հայտարարվել է, որ այցի ընթացքում Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը բանակցություններ կվարի ռուսական ռազմական հրամանատարության հետ և կայցելի ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ պատրաստվում են զինվորականներ։
Սա Լի Շանֆուի առաջին արտասահմանյան ուղևորությունն է 2023 թվականի մարտին չինական բանակի ղեկավար նշանակվելուց հետո:

Ավելի վաղ, ապրիլի 11-ին, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտարարել էր, որ Պեկինի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, վտանգ չի ներկայացնում որևէ մեկի համար և լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը