Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:50 15-04-2023

Արցախում պաշտոնյաների ազատումներն ու նշանակումներն անիմաստ են

Երեկ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով վերջերս հաճախակի դարձած նշանակում-ազատումներից, ասաց. «Մինչև այս նշանակում-ազատումները չունենան իրենց տրամաբանական բացատրությունները, թե ինչի են ազատում և ինչի համար են նշանակում, մեր խնդիրը չի լուծվի, հենց դրա մեջ է»։

Գալստյանը նշեց, որ պաշտոնից ազատելիս, չգիտես ինչու չեն նշում պատճառը, բայց հաջորդ անձը, ով նշանակվում է պաշտոնին, սկսում է քննադատել նախորդ ղեկավարին։

«Արցախում երբևէ որևէ նախարարի նշանակելիս կամ ազատելիս չեն տալիս գնահատական, բազմիցս ականատես ենք եղել, երբ որ նախարարներին ազատում են աշխատանքից, շնորհակալություն հայտնում, իսկ հաջորդ նախարարը գալիս է, թե կոլեկտիվում ոչ հանրային ձևով բացասական գնահատականներ հնչեցնում։ Ասում են՝ ամեն ինչ ջնջենք, սկսենք զրոյից»,- ասաց Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ այս ամենի պատճառն այն է, որ պետությունը չունի հստակ ծրագիր, որը անկախ անձանցից պետք է իրագործել։ «Նախկին այդ պաշտոնյան ոչինչ չի կարողացել անել, հիմա այսպես ենք անում և սա խոսում է նրա մասնին, որ պետությունը չունի ռազմավարություն, չունի ծրագիր, որը անկախ անձից այդ ծրագիրը պետք է կյանքի կոչի․ անձնավորված նշանակումները և գործողությունները չի կարող երկիրը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերել»։

Գալստյանը հավելեց, որ նման կերպ շարունակելու դեպքում խնդիրները ոչ թե լուծվելու են, այլ ավելի են խորանալու։

«Ընդհարապես անձանց մի կողմ թողնելով, թե ով ինչ է արել, այս երկրի համար անձնապես բոլորը իրենց տեղը ունեն, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ այս ձեռագրով այս իրավիճակից հնարավոր չէ դուրս գալ, պետք է կազմել երկրի համար ռազմավարական ծրագիր և այդ ծրագրով բոլոր գերատեսչությունները աշխատեն՝ անկախ անձերից։ Այդ ժամանակ արդեն իսկ անձեր նշանակելիս և ազատելիս ոչ համակարգը, ոչ պետությունը չի տուժի»։

«Այսպես շարունակելու դեպքում մենք ավելի խորը ճգնաժամ ենք ունենալու, այլ ոչ թե հաղթահարելու»,- եզրափակեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին