Արտաքին 3 տարի առաջ - 19:30 15-04-2023

Եթե ՀԱՊԿ-ը չլիներ, Հայաստանը վաղուց կլիներ Թուրքիայի կազմում. ռուս պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովը հայտտարարել է՝ ենթադրությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ բանով պարտք է Երևանին, սխալ է և անգործունակ։ Այս մասին Ֆեդորովն ասել է ռուսական NEWS.ru լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները։

Պատգամավորը շեշտել է, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերից ու արտադրողների հնարավորություններից դուրս Հայաստանին չպետք է զենք մատակարարի։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը պետք է երախտապարտ լինի ՀԱՊԿ-ին։

«Ավելի շուտ, Հայաստանը պետք է երախտապարտ լինի այս կազմակերպությանը։ Ի վերջո եթե չլիներ ՀԱՊԿ-ը, ապա Հայաստանը վաղուց կլիներ Թուրքիայի կազմում»,- ասել է նա։

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում ռուս զինվորականների ներկայությունը կայունության գործոն չէ, իսկ ԵՄ առաքելությունն ու դիտորդները կարող են կայունության հնարավորություններ ստեղծել։ Նա նշել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալում իր սահմանները պաշտպանելու, այլ ոչ թե դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։ Գրիգորյանը հավելել էր՝ «ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք է, ուրեմն ի՞նչ դիտորդների մասին կարող է խոսք լինել»։



Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին