Ներքին 4 տարի առաջ - 16:05 05-11-2021

Եթե Ռուսաստանը չլիներ, Հայաստանը գոյություն չէր ունենա․ Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կուզենար, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեին որակապես բոլորովին նոր մակարդակում. «Ապագայի համար ես կուզենայի տեսնել որակապես բացարձակապես այլ հարաբերություններ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Սակայն դրա համար առաջին հերթին մենք` Հայաստանում պետք է փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր հանդեպ: Այսինքն, դա նշանակում է, որ պետք է կառուցենք փոքր խելացի պետություն, որը ունի մեծ եւ շատ հզոր բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի, եւ դառնալ իրապես փոքր, բայց ուժեղ ընկեր Ռուսաստանի համար»,- «Россия-24»-ի եթերում հեռարձակվող «1/6» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ կուզենար լինել նախագահը հզոր երկրի, ով ունի մեծ, գերհզոր եւ վաղեմի պատմական բարեկամ, որի հետ կարող է քայլել դեպի ապագա: Արմեն Սարգսյանը նկատել է, որ դրա համար կան բոլոր հնարավորությունները, քանի որ եթե հայերը կարող են աշխարհի բոլոր երկրներից բերել նորագույն տեխնոլոգիաներ, ապա կարող են շատ հանգիստ այդ նոր տեխնոլոգիաներով զբաղվել Ռուսաստանի հետ: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում մեծ թվով հայ գիտնականներ ու գործարարներ են ապրում, եւ ոչ միայն եվրոպական մասում, այլ Օրենբուրգից ու Իրկուտսկից մինչեւ Վլադիվոստոկ:

«Ամենուր հայերը լավ են ապրում եւ ես հպարտ եմ, որ հայերը, ովքեր ապրում են Ռուսաստանում բացարձակ իրենց մեծամասնության մեջ Ռուսաստանի լավ քաղաքացիներն են: Դա շատ կարեւոր է: Ես կարող եմ պատմել ձեզ, թե որքան մեծ հնարավորություններ կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի դետալային եւ խորացված գործակցության»,- ասել է Հայաստանի նախագահը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է տալիս Հայաստանին Ռուսաստանի հետ գործընկերությունը, Արմեն Սարգսյանը պատասխանել է, որ դա շատ բարդ հարց է, քանի որ եթե հայ-ռուսական գործակցությունը չլիներ, ապա հարց է, թե Հայաստանը կլիներ, թե ոչ: Բացի այդ, այդ հարաբերություններն այնքան խորն են, որ նույնիսկ անիմաստ է դրանք քննարկելը: Իսկ վերջին պատերազմում, դեռ հարց է, թե այն որտեղ եւ ինչպես կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք