Մշակույթ 3 տարի առաջ - 22:00 14-04-2023

Մեծ սար, անգին գոհար Լեոյին

Ռուս գրող Անդրեյ Բիտովը գրել է․ «Հայաստանում չկար մի տուն, որտեղ ես չտեսնեի այդ հաստափոր գիրքը, որի կազմին կար երեք տառ՝ Լեո»։

Հավանաբար գրողը նկատի է ունեցել Լեոյի «Հայոց պատմություն» աշխատությունը, որի շնորհիվ մեր բազմադարյան ժողովրդի պատմությունն իսկապես մուտք գործեց ամեն հայի տուն։ Միքայել Չամչյանի եռահատոր «Հայոց պատմությունից» հետո Լեոյի ֆունդամենտալ աշխատությունը գիտական ամենաազդեցիկ խոսքն էր հայ ժողովրդի պատմության մասին։

Այսօր պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, պրոֆեսոր Առաքել Բաբախանյանի՝ Լեոյի ծննդյան օրն է։

Նա իր Լեո կեղծանունը վերցրել է դեռևս 18 տարեկանում և այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի կերպարներից մեկի անունով։



Հետաքրքիր է, որ նյութական սուղ պայմանների պատճառով բարձրագույն կրթություն չստացած Լեոն իր անխոնջ աշխատասիրության շնորհիվ այդքան բազմակողմանի հետաքրքրությունների շրջանակ ուներ։ Նա եղել է «Մշակի» աշխատակիցն ու քարտուղարը, դասավանդել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Հակոբ Մանանդյանի հետ դարձել է բուհական առաջին դասագրքի հեղինակը։

«Մարդու հետաքրքիր օրինակ է Լեոն, հազիվ թե այդպիսի երկրորդը գտնվի մեր մեջ, որի հետաքրքրությունների ոլորտը սահման չի ունեցել»,- գրել է Ավետիք Իսահակյանը։

1908 և 1910 թթ․ Կովկասում հայ գրողների ընկերության նախագահ Հովհաննես Թումանյանի ջանքերով մեծ շուքով նշվել է Լեոյի գրական գործունեության 25 և ծննդյան 50-ամյակները։ Ջիվանին ելույթ է ունեցել «Մեծ սար, անգին գոհար Լեոյին» ելույթով։



Չնայած Լեոյի բազմակողմանի շնորհին և հետաքրքրություններին՝ առանձնահատուկ է նրա դերը հատկապես պատմագիտության մեջ։ Նա կարծում էր, որ պատմությունը ոչ թե սոսկ պատմական լայնակտավ իրադարձություններն են, այլ անձինք, որոնք կերտում են այդ պատմությունը, ուստի և Լեոն առաձին հոդվածներ, աշխատություններ, մինչև իսկ մենագրություններ է նվիրել առանձին անհատների՝ կարևորելով նրանց տեղն ու դերը պատմության մեջ։ Նա անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի և ուրիշների դիմանկարներին։



Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին