Արտաքին 3 տարի առաջ - 21:00 14-04-2023

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տևել մի քանի տարի. Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավի եցկին հայտարարել է՝ իր կառավարությունը հնարավոր է համարում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տևել մի քանի տարի։ Այս մասին Մորավիեցկին ասել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մորավի եցկին շեշտել է, որ ինքը նման տեսակետ է հայտնում՝ հաշվի առնելով պատերազմի դաշտում տիրող իրավիճակը։ «Մենք ոչ մի ժամկետ չենք հաշվարկում, այլ պարզապես դիտում ենք, թե ինչ է կատարվում ճակատում, մարտի դաշտում, և դրան համապատասխան՝ փորձում ենք հարմարվել իրավիճակին, դիվանագիտական ճանապարհով աշխատել Արևմտյան Եվրոպայի մեր գործընկերների հետ, որպեսզի աջակցենք Ուկրաինային»,- ասել է նա։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պատերազմը կարող է շարունակվել մի քանի տարի, Մորավիեցկին դրական պատասխան է տվել։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայնտել էր, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում, ինչպես Չեչնիայում կամ Աֆղանստանում, և այս պատերազմը կարող է շարունակվել ամիս ներ շարունակ։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտնել էր, որ իր երկիրը մտադիր է ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակ փոխանցել Ուկրաինային։ Գ երմանիան հավանություն էր տվել այս գաղափարին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ