Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:02 13-04-2023

Զրո ելույթ, զրո հարց. ԱԺ-ում լուռ «լռվածների» թոփ 10-ը

ԱԺ-ում պասիվ պատգամավորների պակաս գրեթե չկա, նրանցից շատերը՝ քաղաքացիների հարկերի հաշվին ստանալով աշխատավարձ՝ ոչինչ չեն անում։ Ամբողջ ութերորդ գումարման ընթացքում ձայն չհանող պատգամավորների թոփ տասնյակն է Oragir.News-ն առանձնացրել, որ մինչև հիմա ո՛չ խոսել են, ո՛չ օրենք գրել, ո՛չ էլ պատրաստվում են որևէ բան անել։ Օրինակ՝ բոլորովին վերջերս Տրդատ Սարգսյանն ամուսնացավ, ու քավորը ՊՆ Սուրեն Պապիկյանն էր, կամ պրոֆեսոր Չարչյանը, ով իրադարձությունների կիզակետում էր, ձերբակալվեց, այնուհետև ազատ արձակվեց, կամ Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ով մասնակցում է ակցիաների, սակայն ԱԺ չի գնում, իսկ ամենացավալին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լռությունն է, գոնե նա աելու բան հաստատ կունենա։ Այսպիսով, ներկայացնում ենք երեք խմբակցություններից ամենապասիվների թոփ տասնյակը, որոնցից մի քանիսն արդեն իսկ հասցրել են աչքի ընկնել, բայց ոչ աշխատանքով։


Տվյալները ներկայացվել են ըստ Parliament monitoring-ի արդյուքների։

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Հովհաննեսի Համբարձումյան




2012-2014թթ. եղել է «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ տնօրեն: 2014-2015թթ.՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ մատակարարման բաժնի առաջատար ճարտարագետ, 2015-2016թթ.՝ արտադրատեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ, 2016-2018թթ.՝ վարկային ծրագրերի իրականացման բաժնի պետ: 2018թ. մարտ-2018թ. հունիս՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու: 2018թ. հունիս- 2018թ. հոկտեմբեր՝ ՀՀ Սյունիքի մարզպետ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՔՊ-ական Կնյազ Համիդի Հասանով




1995 թվականից՝ «Քուրդիստան կոմիտե» ՀԿ անդամ, ապա փոխնախագահ: 2000թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ: 2007 թվականից «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահն է, խորհրդի «Զագրոս» հայերեն պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր (հասարակական կարգով):

2017-2019թթ․՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՔՊ-ական պատգամավոր Վահե Վոլոդյայի Ղալումյան




2001-2002թթ. աշխատել է շինարարական կազմակերպության աշխղեկի օգնական: 2002-2003թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: 01.06.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ Տավուշի մարզպետ:

2005թ., 2008թ., 2011թ. եւ 2015թ. ընտրվել է Իջեւանի ավագանու անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019 - 10.12.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 10.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:


ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Գոռի Ասատրյան




2008թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2012-2019թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ):
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:


ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Աշոտի Պողոսյան




2017թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը:

2019-2020թթ. աշխատել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործավար: 2020-2021թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԱԺ շնորհակալագրով եւ ԱԺ աշխատակազմի լավագույն աշխատողի կրծքանշանով (2020թ.):


ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Նորիկի Սարգսյան



2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը (բակալավրիատ): 2013թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան: 2016թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ):

2016-2018թթ. եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ:

2017 թվականից «Հանուն միջազգային կոնվենցիաների պաշտպանության» ՀԿ փոխնախագահ է: 2018թ. եղել է «Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ:

2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր եղել է Երեւանի ավագանու անդամ: 2018-2020թթ.՝ Վայոց ձորի մարզպետ: 2020-2021թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:


«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Թաթուլի Կրպեյան


2016թ.՝ Ժնեւի միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ակադեմիան: Միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների մագիստրոս:

2019թ.՝ Օքսֆորդի համալսարանը: Դիվանագիտական գիտությունների մագիստրոս: Պահեստազորի կապիտան:

2012-2015թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի սպա: 2015-2016թթ.՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հասարակական հիմունքներով փորձագետ (Ժնեւ): 2017թ. հունվար-հունիս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավական հարցերով փորձագետ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2017-2018թթ.՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության սպա: 2020թ. օգոստոս-նոյեմբեր՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի իրավական հարցերով խորհրդական:

2021թ. նոյեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:


«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյան




1984-1988թթ. աշխատել է Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապ օգնության կայանի բժիշկ, 1985 թվականից՝ համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքի օրդինատոր: 1988-1992թթ. եղել է Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1992-1993թթ.՝ ավագ գիտաշխատող, 1993-1999թթ.՝ գիտական գծով փոխտնօրեն եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ: 1991-2001թթ.՝ Ազգային առողջապահության ինստիտուտի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ: 1999-2014թթ.՝ Էրեբունի բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար: 2001-2006թթ.՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ: 2006 թվականից Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչն է: 2009-2012թթ. եղել է ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ: 2014-2021թթ.՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն:

1990-1994թթ. մարտական գործողությունների մասնակից է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկե (2005թ., 2010թ., 2012թ.), «Վազգեն Սարգսյան» (2007թ., ՀՀ ՊՆ), «Մխիթար Հերացի» (2008թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2011թ., ՀՀ ՊՆ), «Մարշալ Բաղրամյան» (2011թ., ՀՀ ՊՆ), «Վաչագան Բարեպաշտ» (2012թ., ԼՂՀ), «Վարազդատ Արշակունի» (2014թ., ՀԱՕԿ), «Գարեգին Նժդեհ» (2014թ., ՀՀ ՊՆ), «Շուշիի ազատագրման» (2017թ., ԱՀ) մեդալներով: Արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ Հայկական բանակի կազմավորման 15 ամյակի առթիվ եւ Արցախյան ազատամարտում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար (2007թ.):

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սերժիկի Զաքարյան



1984-1989թթ. աշխատել է «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչության դասախոսությունների կազմակերպիչ: 1989-1990թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի Սպանդարյանի շրջկոմի կոմերիտմիության քարտուղար:

1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:

1993-1995թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ: 1997-2003թթ.՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար: 2000-2004թթ.՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ: 2007-2017թթ.՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ: 2011 թվականից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

12.05.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 07.06.2007-05.11.2007թթ.՝ ԱԺ փոխնախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» (2003թ.), «Վաչագան Բարեպաշտ» (2011թ., ԼՂՀ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2011թ.) եւ 2-րդ աստիճանի (2015թ.), ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալներով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Երախտիքի պարգեւով, ՀԱՕԿ-ի Պատվո նշանով, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյան



2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ, այնուհետեւ բաժնի պետ: 2003-2005թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել եւ 2008թ. վերընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2009թ. մայիս-հուլիս՝ Երեւանի ավագանու անդամ: 2009-2011թթ.՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2011-2018թթ.՝ Երեւանի քաղաքապետ:

2010-2018թթ. եղել է ԵԿՄ վարչության եւ նախագահության անդամ:

1996 թվականից ՀՀԿ անդամ է, 2006թ.` ՀՀԿ խորհրդի, 2012թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2012-2018թթ. եղել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ: 2014-2018թթ.` «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2013-2019թթ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2008թ.), «Գարեգին Նժդեհ» (2008թ., ՊՆ), Երեւանի քաղաքապետի ոսկե (2008թ.), ՀՀ ԱԺ պատվո (2011թ.), «Անդրանիկ Օզանյան» (2011թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2013թ.) եւ 1-ին աստիճանի (2016թ.), «Պատվավոր աշխատակից» (2014թ., ՀՀ ԱԻՆ) եւ «Փառքի խաչ Նոյ» (2017թ., ՀՀ ԱԻՆ), «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե (2015թ., ՀՀ ԳՆ), Հայկական բարեգործական ընդհանուր միության ոսկե (2015թ.), ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ոսկե (2015թ.) մեդալներով, «Պաշտպանության բանակ» (2014թ., ԼՂՀ), «Շահամիր Շահամիրյանի անվան» (2014թ., ՀՀ ԱՆ), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե, «Հայաստանի համայնքների միության» ոսկյա անվանական, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) եւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (ԵԿՄ) շքանշաններով, «Ոսկե հուշամեդալ» բարձրագույն պարգեւով (2016թ., ՀՀ ԿԳՆ):

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ