Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 12-04-2023

Մոսկվան կողմ է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կողմ է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժմանակ։

Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները ջանքեր են գործադրում՝ իրավիճակը հանգուցալուծելու համար։

«Մենք կողմ ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը։ Համապատասխան ջանքեր են գործադրվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից՝ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ։ Մեր հայ և ադրբեջանցի գործընկերներն այդ կապակցությամբ մանրամասն առաջարկներ ունեն»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները տեղում լուծում են արցախցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների կողմից ամեն օր տասնյակ տոննա մարդասիրական բեռ է ներկրվում Լեռնյին Ղարաբաղ։

«Եվ մենք ակնկալում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով և բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- եզրափկակել է Զախարովան։

Նա միևնույն ժամանակ չի պատասխանել հարցին, թե ինչպես է գնահատում Սյունիքի մարզի Տեղ գյուղում Ադրբեջանի հերթական ոտնձգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի