Ներքին 3 տարի առաջ - 12:14 12-04-2023

Կրակոց չկա, բայց լարված է․ իրավիճակը՝ Տեղ գյուղում

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Տեղ գյուղում ունեցել ենք զոհեր ու վիրավորներ, որի մասին ավելի վաղ հայտնել էինք։

Թե ի՞նչ իրավիճակ է այժմ Տեղ գյուղում՝ փորձեցինք պարզել Տեղ գյուղի բնակիչներից, որոնցից մեկը՝ Ա. Ն.-ն, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցի ձայներ այժմ չկան։

«Չենք ցանկանում շատ տեղեկություններ տալ, քանի որ թշնամին ամենուր է՝ նաև հայկական էջերում ու ամեն տեղեկություն իրանք վերցնում ու ամեն ինչի մասին իմանում են։

Նույնիսկ տարածում են տեղեկությունը կամ ապատեղեկատվություն տարածում, իսկ հիմա մեզ պետք չի էդ էս ծանր ու դժվարին պահին։ Հիմա, փառք Աստծո, լռություն է ու դեռ ոչ մի նորություն չկա։

Էս պահին ձայներ չկան, կրակոցներ չկան, բայց դե էդ լռությունն էլ չի նշանակում, որ վիճակը շատ լավա, վտանգ չկա։

Ուղղակի ամեն պահ պետքա զգույշ լինել»։

Իսկ Արավուսի նախկին գյուղապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կրակոց չկա այժմ.

«Ամեն ինչ նորմալա, կրակոցներ չկան, տեսնենք՝ ինչ կլինի»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին