Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին շարունակում է իր հերթական նիստերը. Քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 24 հարց:
Նիստը սկսվեց նախօրեին Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի զինուժի սադրանքթի հետեւանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Այսօր ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Նշենք, որ մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: