Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:50 11-04-2023

Սիսիանում ապագան եկել է․ ըստ ավագանու ՔՊ-ական անդամի՝ մթնոլորտը լավն է, մարդիկ էլ անհանգիստ չեն


Սիսիանում նորմալ մթնոլորտ է, ինչ պիտի լինի, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սիսիանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արմենակ Միրզախանյանը։

Դիտարկմանը, թե ադրբեջացի ևս մեկ զինծառայող դեռ հայտնաբերված չէ, ենթադրաբար դեռ համայնքում է, մարդկանց մոտ անհանգստություն չկա՞՝ նա պատասխանեց․ «Հայտնաբերվելու համար չեմ ասում, մթնոլորտի համար եմ ասում՝ նորմալ է, ժողովուրդն անհանգստացած չէ»։

Հարցրինք նաև, թե արդյոք ապագան եկել է համայնք․ նա պատասխանեց․ «Քուրս, չեմ ուզում վիրավորեմ, ու չեմ ուզում շարունակել մեր զրույցը»,- ասաց ՔՊ-ական ավագանու անդամն ու անջատեց հեռախոսը։

Նշենք, որ համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին