Ուղիղ եթեր

Երևանի ավագանին այսօր քաղաքապետ չընտրեց. քաղաքապետի ժ/պ-ն մենախոսում էր դատարկ դահլիճում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:53 11-04-2023
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր: Սակայն ժամը 10։00-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանից բացի նիստերի դահլիճում ոչ ոք չկար։

«Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետով հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը:

30 րոպե անց քվորում կրկին չկար և նիստն այդպես էլ չկայացավ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել և քաղաքապետի ընտրության օրվա նիստին չեն ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի։

«Հարգելի ներկաներ, Երևանի ավագանու արտահերթի նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու հետ կապված, դարձյալ քվորում չի ապահովել, ուստի, հիմք ընունելով Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետը, նիստը համարվում է չկայացած»։