Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանում, այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։