Ներքին 3 տարի առաջ - 17:52 10-04-2023

Ի դեմս եվրոպական դիտորդների ոչ միայն եվրոպացի լրտեսական առաքելություն ունենք մեր երկրում, այլև՝ համատեղությամբ, ադրբեջանական

Եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է «Պոլիտիկո» պարբերականին, որ Ալիևին չջղայնացնելու համար Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տվյալները «կիսում են Ադրբեջանի հետ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նա նաև գրել է․

«Փաստորեն, ի դեմս եվրոպական դիտորդների ոչ միայն եվրոպացի լրտեսական առաքելություն ունենք մեր երկրում, այլև՝ համատեղությամբ, ադրբեջանական։

Երբ ասում եմ, որ Նիկոլի ռեժիմը օկուպացիոն վարչակարգ է, սա զուտ քաղաքական-գեղարվեստական գնահատական չէ, սա փաստի արձանագրում է։

Իսկ քանի որ օկուպացիոն-խամաճիկային է ռեժիմը, ապա չի կարող չլինել նաև բռնապետական-խաբելապետական։

Որովհետև միայն այդպես է հնարավոր իշխանություն պահել օկուպացված երկրում։

Հ.Գ. Garen Megerdichianն էլ լրիվ իրավացի է, երբ օկուպացիոն ռեժիմի կարկառուններին դավաճան է անվանում։ Մարդն ընդամենը ճշմարտությունն է ասել։

#խաբելապետություն
#նիկոլապետություն
#օկուպացիա»։