copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:06 06-04-2023

Փաստաթղթերը տալու փոխարեն գրազ են գալիս․ սա ինչ-որ լակոտախուժանական ոճ է. Աբգարյան

«Նման դեպքերը բնականաբար եզակի չեն, որովհետև վերջին ամիսների ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած միջադեպից, որում Տարոն Չախոյանը որոշակի խախտումներ էր արձանագրել և փորձել էր պարզաբանում ստանալ, բայց չէր ստացվել։

«Տվյալ դեպքում պետք է համայնքը թույլ տար, որ քաղաքացին վերցներ այդ կատարողական ակտը և գնար, համեմատեր, համայնքը ինքը պետք է վերստուգեր, թե արդյոք կապալառու ընկերությունը արել է այն աշխատանքը, որի դիմաց ստացել է վճար, թե ոչ»,-ասաց Աբգարյանը։

Աբգարյանը նշեց, որ մերժել են քաղաքացուն տրամադրել այդ կատարողականը։

«Բայց մենք տեսնում ենք, որ համայնքը մերժում է տրամադրել այդ կատարողական ակտը, և քանի որ տեսանք, թե քաղաքացին գրել էր, թե ոնց են իրենք ստացել, բայց կարելի է ասել՝ մենք կոդով գրել ենք, կայքից հանել ենք, հետո, ի դեպ, անհետացել է։ Մինչև իրենք գլխի ընկան, մենք արդեն հանել էինք այդ թղթերը»,- ասաց նա։

Աբգարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ խնդրի մասին առաջինը խոսել է Արթուր Չախոյանը, ոչ թե Հայրումյանը։ Չախոյանը սկզբում փորձել է հանդիպում ունենալ փոխքաղաքապետի հետ. «Չախոյանը փորձել էր նույն հարցով դիմել Ավինյանին՝ գնալով քաղաքացիների հետ հանդիպման։ Նա լայվով փորձում է մտնել, որպեսզի հանրային պատասխան էլ ստանա այդ հարցը, և հարցը հանրային հնչեղություն է ստացել, մենք տեսանք, որ նրան չեն թույլատրել ձայնագրություն իրականացնել՝ որակելով քաղաքական շոու և այլն, այնինչ ինքը սովորական քաղաքացի է, շինարար է և շատ լավ է հասկանում՝ ինչ է կատարվում, և հենց դրա համար էլ նա էր հետաքննում այդ ամենը»։

Աբգարյանը տեղի ունեցածը որակում է խայտառակություն։

«Այստեղ կրկնակի խայտառակություն եղավ, նախ մենք հենց Հայրումյանի գրառումից տեսանք, որ վարչական շրջանի ղեկավարն ու Ավինյանը ասում են՝ եկեք գրազ գանք, եթե Ձեր ասածը չէ, ուրեմն ներողություն եք խնդրում, ես գտնում եմ, որ սա խայտառակություն է․ քաղաքապետի տեղակալը և վարչական շրջանի ղեկավարը գրազ են գալիս քաղաքացու հետ, այնինչ պետք է քաղաքապետարանը գնար, ստուգեր, ստուգում իրականացներ, բայց այս մակարդակի է իջել։ Երկրորդ խայտառակությունն այն էր, որ քաղաքացուն ասում էին՝ քաղաքական շոուի համար ես ուզում նկարել և այլն, չէին թույլատրում, որ թափանցիկ ձևով իր հարցը տա և ստանա պատասխանը»։

Աբգարյանը նշեց նաև, որ հետո փորձել է Չախոյանից ճշտել՝ արդյոք ստացել է իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, թե ոչ։

«Ես հետո տեղեկացա՝ Չախոյանն ստացավ իր պատասխանը, թե ոչ այնինչ Չախոյանն ասաց, որ այդպես էլ չի ստացել իր հարցի պատասխանը և նույն ձևով փորձել են ցրել»։

Խոսելով գրազի արդյունքից՝ Աբգարյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց ես գիտեմ, որ Չախոյանը մտադիր չէ մասնակցել այդ ամենին, նա ինքն ասաց, նա խիստ քաղաքացիական կեցվածք ունի, և ինքն էլ է համարում, որ գրազով չէ այդ ամենը լուծվում, ամոթ է, որովհետև, ըստ էության, մենք բյուջեի մսխման կասկածով ենք իրենց դիմել, որ ապացույցներ ցույց տան և տան փաստաթղթերը, փաստաթղթերը տալու փոխարեն գրազ են գալիս, սա ինչ-որ լակոտախուժանական ոճ է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
19:44 Կալանավորվել է Մասիվի զինկոմը. shamshyan.com