Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:10 06-04-2023

Որ ապրանքներն են թանկացել Սուրբ Զատիկից առաջ

Ամեն տարի շուկայում Սուրբ Զատկի տոնի նախօրեին նկատելի են լինում որոշ ապրանքատեսակների գնի բարձրացում։

Սպառողները հիմնականում դժգոհում են ձվի, ձկան և կանաչեղենի գներից, որոնք Սուրբ Զատկի տոնական սեղանի անբաժան մասն են կազմում։ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս տարի շուկան ուսումնասիրելիս գների բարձրավում չեն նկատել։

«Մենք այս վերջին օրերին լինում ենք խանութներում, բայց չենք տեսել տատանումներ ձևի հետ կապված, իսկ կանաչեղենի գինը ի սկզբանե թանկ է եղել, քանի որ ձմեռ էր, նոր է գարունը բացվում և նոր պետք է էժանանա»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե ինչով է պայմանավորված տարբեր տոների նախաշեմին ինչ-որ ապրանքների գնի բարձրացումը, կա՞ կառույց, որը վերահսկում է այդ ամենը՝ Հակոբյանն ասաց. «Մեր համար դա արդեն դարձել է նորմալ, որ, այսպես ասած, բոլոր տոների ժամանակ բարձրացնում են գները, ինչպես մեռելոցի ժամանակ ծաղկի գներն է բարձրանում, դա կարծես թե նորմալ է դառձել պոստսովետական բոլոր երկրներում։ Եթե առանց սպառողների կարծիքը հարցնելու՝ տարբեր տեսակի կոմունալ վճարներ են բարձրացնում՝ կապված գազի, ջրի, էլեկտրոէներգիայի գնի հետ, մարդիկ կարողանում են շատ հեշտ իրենց ապրանքների գները բարձրացնել»,- ասաց Հակոբյանը։

Մենք երկու օր իրար վրա խանութներում ենք եղել, բայց այդպիսի գնային տատանումներ չի արձանագրվել։ Ձվի գնում էլ տարբերություն չէինք տեսել, երեկ չէ առաջին օրվա հետ համեմատած՝ երեկ գինը չի բարձրացել, իսկ այսօրվա տվյալ դեռ չունենք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին