Արտաքին 3 տարի առաջ - 21:00 05-04-2023

Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի խաղալիքը. Ռուսաստանում Իրանի նախկին դեսպան

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Նեմաթոլլահ Իզադին հայտարարել է, որ Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի խաղալիքը։ Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Դիվանագետն ընդգծել է, որ Իրանի և Իսրայելի միջև առկա թշնամանքի պայմաններում Ադրբեջանի պահվածքը կարող է Իրանի կողմից բացասական արձագանքների հանգեցնել։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում Իրանի բացասական արձագանքի կանխատեսումը Ադրբեջանի իշխանությունների համար դժվար չի լինի։

«Որոշ երկրներ, գին վճարելով, օգտագործում են թույլ երկրների արտաքին քաղաքականությունը՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Այս տեսանկյունից Ադրբեջանը խաղալիք է այնպիսի տերությունների ձեռքում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Թուրքիան և Իսրայելը»,- հայտարարել է նա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իսրայելը վերջին տարիներին ակտիվացել է Ադրբեջանում, որի պատճառն Իրանի հետ ունեցած թշնամանքն է։ «Անկախ նրանից, թե այս թշնամանքը ճիշտ է, թե սխալ, մենք պետք է ընդունենք, որ Իսրայելն Իրանի դեմ օգտագործում է ցանկացած միջոց՝ սպառնալիքներին դիմակայելու համար»,- ասել է նա։

Նեմաթոլլահ Իզադին հավելել է, որ եթե Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը շարունակվի, կամ ավելի սրվի, ապա Թեհրանի համար վտանգավոր կլինի, եթե Իսրայելն Ադրբեջանի տարածքով մոտենա երկրին։ Նա ասել է նաև, որ Իրանում Իսրայելի սադրանքների մի մասն իրականացվել է հենց այս կերպ։
,


Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ