Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 20:29 05-04-2023

80 տարի առաջ Թումանյանի տունը բացեց իր դռները Երևանում

1953-ի ապրիլի 5-ին Երևանում՝ Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, որի հիմնադիրն ու առաջին տնօրենը բանաստեղծի ավագ դուստրն էր՝ Աշխեն Թումանյանը, որ տնօրինել է թանգարանը մինչեւ 1966-ը։ Նրանից հետո շուրջ 23 տարի թանգարանի ղեկավարումն անցել է բանաստեղծի կրտսեր դստորը` Թամարին։ Նրա ջանքերով կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը։ Թանգարանում խնամքով պահվում են ավելի քան տասնյակ հազարավոր ցուցանմուշներ:



Ինչպես գիտեք, Թումանյանը չի ապրել այս տանը, սակայն թանգարանի երկրորդ հարկում նույն հատակագծով կառուցվել է նրա թիֆլիսյան բնակարանի կրկնօրինակը, որտեղ ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է այդ բնակարանի կահավորանքն ու միջավայրը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է գրողի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը ավելի քան 8000 գրքով: Իսկ ահա առաջին հարկում ժամանակագրական կարգով ցուցադրված են գրողի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը (լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ):

Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնց մի մասը զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության ժամանակ (Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Ալ. Բաժբեուկ-Մելիքյան), իսկ, մյուս մասը ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ (Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ. Գրիգորյան): Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով։



1969 թ-ին բացվում է նոր ցուցասրահը, որի ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։

Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

Թանգարանը մեր ինքնության ու պատմության յուրօրինակ արտացոլանքն է։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»