Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են․ Հրաչ Մուրադյան
copy image url

Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են․ Հրաչ Մուրադյան

Ներքին 2 տարի առաջ - 12:23 05-04-2023

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը ինստրագրամում հերքել է երեկ՝ ապրիլի 4-ին տարածված տեղեկությունը, որ իր հորեղբոր որդուն մահացած են գտել բնակարանում։

«Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին»,- նշել է Հրաչ Մուրադյանը։

Հիշեցնենք, shamshyan.com-ը հաղորդել էր, որ Շենգավիթի տներից մեկում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Կայքը հայտնել էր, որ մահացածը Հրաչ Մուրադյանը եղբոր որդին էր։