Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:25 04-04-2023

Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի. Հայկ Կոնջորյան

Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է` մեկ միմոսի կատարմամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաև նշել է. «Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է:

Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել:

Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:

Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել` ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:

Ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա թե ինչու եք դուք այդքան ատում հայ ժողովրդին: Եվ ահա թե ինչու դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին