Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:47 04-04-2023

Դասալքության հայրը սույն տիկնոջ կենաց կցորդն է, որը վստահաբար ինքնաեղծման չի գնա․ գրող, ազատամարտիկ Դավիթ Մշեցի

Oragir.News-ը զրուցել է հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, ազատամարտիկ Դավիթ Մշեցու հետ։

-Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգված են․ հայ ժողովրդի գիտակից հատվածը չի կասկածում, որ պատերազմի հավանականությունը մեծ է։ Ճակատագրական այս օրերին առաջին տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է եղել։ Ինչո՞ւ չեն պատժվում դասալիքները։

-Անկեղծ ասած, Հայի ու հայկականության թե ոգեղեն և թե ֆիզիկական աշխարհները վտանգված են դեռ էն օրից, երբ մենք Սրբազան Ջրերից ծնվածին փոխարինեցինք ոչ սրբազան գետից գտնված ինչ-որ մեկով և հետայդու միշտ ու ցանկացած ժամանակաշրջանում անկումեր է, որ ունենում ենք՝ թե ոգեղեն, թե աշխարհագրական տիրույթներում։ Ես գոնե մեր պատմության վերջին 2000 տարում չեմ հիշում մի հատված, երբ որևէ Հայ մարդ ծնվի ու բնականոն մահով մահանա 45 տարեկանում և այդ ընթացքում պատերազմ ու եղեռն չտեսնի։ Սա ենթադրում է, որ մեզանում գիտակից կոչված հատվածը մեղմ ասած կաղում է, իսկ նրանք, ովքեր առողջ են ու տեսանող, ինչպես ասված է՝ կուրացել են։ Այլ կերպ ասած՝ հանրության մոտ այդ տեսնողների ընկալումն են սպանել։ Հետևապես, ինչքան էլ պարզ տեսանելի լինի պատերազմի վտանգը, քանի դեռ թուրքը չի մտել մարդու տուն, այդ մարդու համար այդ տեսնողները պառակտիչներ են։ Առաջին տիկնոջ մասով, թերևս, Բալզակին օգնության կանչենք՝ նրա ճիշտ բնութագիրը տալու համար, հիմա՝ ոչ թե Առաջին տիկին, այլ գուցե «Տիկին Ողջաշխա՞րհ»․․․

Մենք հիշում ենք պատերազմի առաջին օրերին հայտնի «հաղթելու ենք» հեշթեգի հեղինակի գրառումները, որտեղ ասվում էր, որ հարյուր հազարավոր մարդիկ զինկոմների դռներ են ջարդում՝ կռիվ գնալու համար։ Փաստ է՝ ով կասեցրեց այդ ալիքը՝ զորահավաքը բացառելով։ Ու փաստ է նաև՝ ինչպես տիկին ողջաշխարհի ոչ պակաս տիկին ողջաշխարհ կենաց կցորդը դեռ պատերազմի երրորդ օրը հայտարարեց, որ դավաճանություն է գնում ճակատում, մարդկանց խաբում, ասում են, թե հողերը ծախված են և այլն։ Սա ուղիղ նշանակում էր՝ հարգելի հայ մարդ, եթե գնաս ճակատ, էնտեղ խուճապ կտարածեն, ընկերներդ կփախնեն ու կմնաս մենակ, հետևապես մի գնա, իսկ եթե գնացել ես՝ փախիր։ Կարծում եմ տվեցի այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ չեն պատժվում դասալիքները։ Կրկնվեմ․ չեն պատժվում, որովհետև դասալքության հայրը սույն տիկնոջ կենաց կցորդն է, որը վստահաբար ինքնաեղծման չի գնա․․․



-Ինչո՞ւ են իրենց իշխանության ժամանակ՝ չորրորդ պատերազմից առաջ (Տավուշ, 44-օրյա, սեպտեմբեր) բարոյալքում մեզ։

-Շատ պարզ պատճառով։ Եթե մենք հնարավորություն ունենանք ներթափանցել Ադրբեջան ու իշխանության հաստատվել, ի՞նչ է, պիտի ոգեզինե՞նք ադրբեջանցիներին, որ մեր դեմ կռվեն։ Իհարկե ոչ։ Նույնն էլ սրանք են անում իրենց երկրի համար, ու միակ մեղավորը առաջին հարցիս պատասխանից է բխում, այն է՝ մենք ենք․․․

-Դասալիքների թիվը փաստորեն հայտնի է, բայց պաշտոնապես չեն հրապարակվում զոհերի, վիրավորների, անհայտ կորածների ցուցակները։ Ո՞վ է այս ամենի հիմնական մեղավորը։

-Երբ տեսնում ես տանդ դուռը բաց է, կտուրը՝ ծակ, ու ահավոր ձյուն է տեղում՝ փոթորիկ է, էդ դեպքում ո՞վ է մեղավոր այն բանում, որ այդ ձյունն ու փոթրիկը մտնում են տունդ ու ավերում․ իհարկե, մենք, որ չենք սարքում մեր կտուրը ու դուռը փակ չենք պահում, այլ կերպ ասած՝ մենք, որ հանդուրժում ենք ջհուդաթուրքական կլանի իշխանությունը մեզանում։ Մի կողմից էլ լավ են անում, որ չեն հրապարակում, որովհետև կարող են շատ անկեղծ լինել ու հրապարակել տաս միլիոն հայի մահվան ցուցակը, որովհետև մենք՝ ողջ մնացածներս, ավելի մահացած ենք, քան էն տղերքը, որ զոհվեցին․․․

Իսկ դասալիքների կոնկրետ թվի մասով շատ պարզ է․ Ալիևն ասեց՝ սա կրնկեց և չէր էլ կարող չկրկնել, քանզի միաձայն ու համակարգված են աշխատում իրենց երկրի համար․․․

-Սյունիքի մարզը վտանգի տակ է։ Տեղ գյուղի բնակիչները չեն կարողանում մշակել իրենց ցանքատարածքները, արդեն ցանած հողերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ։

-Շատ օրինաչափ է այս ամենը, քանզի երբ չես ընդունում Արևելքը՝ այն յուրացնողներ միշտ կգտնվեն։ Վաղը հերթը հասնելու է Վարդենիսին, Արարատին ու էդպես, որովհետև կրկնում եմ՝ մինչ թշնամու Տեղ մտնելը՝ Տեղ գյուղի բնակչի համար թշնամի չկար ու ապագա կար․․․

-Իրավիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ եք։

-
Միակ ելքը մեր դարձի գալն է։ Բոլոր առումներով քանդվել ու վերակառուցվելը։ Մեզ դարեր շարունակ համոզել են, որ մենք թույլ, տկար, էս կամ էն գերտերության լծի տակ կքած ժողովուրդ ենք, որը անընդունակ է դեպքերի վրա ազդել, ուստի պիտի ընտրի՝ որ տերության ոտքերն են ավելի մաքուր իր համար, զրկել են մեր բացառիկության ճանաչումից ու ընկալումից, փոխարենը ասել են՝ աղոթի, համբերի ու հեզ եղիր։ Քանի դեռ չենք ճանաչել մեր նախնական ձևը ու չենք ապրել այդ ձևով, ելքը միշտ ցեղասպանվելն ու անկումներն են լինելու։