Ներքին 3 տարի առաջ - 20:39 03-04-2023

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

Քիչ առաջ հիվանդանոցում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ դերասանուհին ծանր առողջական վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Մեզ հետ զրույցում նրա հարազատներից մեկը հայտնել էր, որ նրա մոտ ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ։

Լուսինե Կիրակոսյանը ծնվել էր 1946թ. դեկտեմբերի 4-ին, Լենինականում: 1969թ. ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Նույն թվականից աշխատում էր Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ.Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պ.Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա.Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ.Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն:

Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Լաբիրինթ» (1994թ.), «Մեր բակը 1» (1996թ.) ֆիլմերում:

2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին