Ներքին 3 տարի առաջ - 19:01 03-04-2023

Ալեն Սիմոնյանն է և՛ կազմակերպիչը, և՛ համակատարողը, և՛ պատասխանատուն․ հանցագործ է, ի՞նչ ասեմ․ Գագիկ Համբարձումյան

«Թիկնապահներին դեռևս մի կողմ դնենք, նրանք անուղեղ արարածներ են։ Իրենք բոլորին ծառայելու ու հավատարիմ շան խնդիրն են լուծում։ Այստեղ գլխավորն այդ պոռնոաստղի վարքագիծն է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Դրա մեջ բարոյական բոլոր նորմերի խախտումն ակնհայտ է, պաշտոնական դիրքի չարաշահումն ու ոչ միայն դա։ Հազար ու մի բան կա՝ անբարոյական վարքագիծ և քրեորեն պատժելի գործողություններ։ Վերջին հաշվով, նրա զբաղեցրած դիրքի հետ անհամատեղելիություն կա։ Նա հանրապետության պաշտոնատար անձանց սանդղակում երկրորդն է ու մեր ճակատագիրն է որոշում, մեզ է ներկայացնում, նա ղեկավարում է մեր բոլորի վարքագծի կանոնների ստեղծման պրոցեսը։ Զավեշտալի մեղմ դեպքերում են ասում։ Սա խայտառակություն ու տրագեդիա է»,- ասաց նա։

Գագիկ Համբարձումյանի խոսքով՝ ոստիկանությունը պահպանության հետ որևէ կապ չունի։

«Վերջում հանեցին այդ պետական պահպանության ծառայությունը, դրեցին վարչապետի տակ՝ միայն նրա համար, որ ինչքան թափթփուկ կա, այդ օղակում ընդգրկեն։ Բայց էականը դա չէ։ Կարևորն այն է, որ ստրուկտուրան լինի։ Կարևոր է, թե ինչ սկունտիգենտ են ընդունում։ Օրինակ՝ վարչապետացու կոչվածը, որ իր ավտոշարասյունով այն հղի կնոջը վրաերթի ենթարկեց ու չկանգնեց․ դա նախ հացագործություն է։ Վրաերթն իր հերթին է հանցագործություն, դեպքի վայրը թողնելը նույնպես հանցագործություն է։ Բայց դեպքի վայրը թողնելու հանցագործության մեջ մեղավորը հենց ինքը՝ վարչապետ կոչեցյալն է։ Եթե ինքը գտնվում է շարասյան մեջ՝ որոշում ընդունողն ինքն է, անգամ անվտանգության ղեկավարը չէ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցների գործողություններին, դրանց հանցավոր կազմակերպիչն, ըստ նախկին փոխոստիկանապետի, ՀՀ ԱԺ նախագահն է, իսկ անվտանգության աշխատողներն ընդամենը կատարողներ են։

«Ինքն այստեղ, ըստ էության, և՛ կազմակերպիչ է, և՛ կատարող , և՛ համակատարող։ Ինքն էլ է, չէ՞, այդ լկտիությունն արել՝ թքել այդ անձնավորության վրա։ Հանցագործ է, ի՞նչ ասեմ»,- ասաց նա։

Նախօրեին տեղի ունեցածը, ըստ Գագիկ Համբարձումյանի, ՀՀ ներկա իշխանությունների կողմից կատարված մյուս հանցագործությունների շարքում ամենամեղմը կարելի է համարել։

«Նրանք դեռ պետք է պատժվեն հայրենիքի դավաճանության, երկիրը կործանելու, թշնամուն տարածքները զիջելու համար և այլն։ Դրանց յուրաքանչյուր հոդվածով ցմահ ազատազրկում է նախատեսվում։ Ցավում եմ, որ մահապատիժը վերացրել են։ Դրա շարքում կան նաև բյուջեի թալանը, այդ պարգևավճարները, հավելավճարների և մնացած անձնական կարիքների համար օգտագործման միջոցները։ Իրենք գիտեն, որ իրենց հանցատեսակներն այնքան շատ են, որ այդ այլանդակություններն անելն իրենց համար արդեն էական չեն։ Իրենք դա շատ լավ գիտեն։ Հետևաբար, երբ ժամանակը գա, այդ բոլոր հանցանքների համար պատասխանատվություն կրելու, դա պարզապես կլինի թվարկվող կետերից մեկը»,- ասաց նա։

Այս առումով, Համբարձումյանը համեմատություն կատարեց ՀՀ-ում և ԱՄՆ-ում գործող օրենքների միջև։

«Մեզ մոտ չի գործում, բայց ԱՄՆ-ում գործում է։ Ծանր հանցագործության համար ոչ միայն ցմահ են տալիս, այլև կրկնակի ու եռակի ցմահ են տալիս։ Մեզ մոտ այդ պատիժը միանգամից 1 ցմահով է իրականացվում։ Սրանց բոլոր արածները 10, 20, 50 անգամ 100 ցմահ ազատազրկման է արժանի։ Իսկ նման «մանր հանցագործությունները», որոնց համար նախատեսվում է 5,7 կամ 10 տարի՝ իրենց համար այլևս էական չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո