Խոսք 3 տարի առաջ - 14:44 03-04-2023

Ալեն Սիմոնյանը հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն Աշոտ Փաշինյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա պահվածքը առանձնապես յուրահատկություն չունի, քրեական օրենսգիրքը այդ վարքագիծը ներկայացնում է որպես խուլիգանություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը:

«Դա Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածն է, որի համար կա պատժի տարբեր տեսակներ, այդ թվում հարկադիր աշխատանքը: Այնպես որ, չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանը առաջիկայում սակուռաներ տնկի Կասկադում՝ իր կատարած հանցանքի համար:

Բայց դա Քրեական օրենսգրքի միակ հոդվածը չի, որ բնորոշ է ԱԺ նախագահին: Քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործելը, որովհետև ինքն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կարգադրել է պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրականացնել գործողություն: ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, որ նա իրավասու է որևէ իրավապահ մարմնի աշխատակցի հանձնարարություններ տալ:

Եվ կա երրորդ հանցատեսակը, դա 441-րդ հոդվածն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորությունները անցնելը»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Նա հավելեց, որ Ալեն Սիմոնյանը այսօր առավոտյան ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն. «Նա նշել է, որ երեկ իբր բռնության է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Վարչապետի որդին հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, և եթե նրա նկատմամբ իրականացված լիներ որևէ հանցագործություն, ապա այդ մասին անպայման պետք է հայտարարություն տարածեր ՊՊԾ-ն, ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն: Եթե նման հայտարարություն չկա, նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկությունները առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերը այլ աղբյուրներից ստացած ինֆորմացիայի վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան