Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 03-04-2023

Երևանում նախատեսվում է կառուցել 12 մանկապարտեզ

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են գտնվում Երևանում մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։

Գրիգորյանը նշեց, որ Երևանում նախագծվում է կառուցել 12 մանկապարտեզ։

Անդրադանալով Ծարավ-Աղբյուրի թաղամասում մանկապարտեզի շինարարությանը, շինբարեկարգման վարչության պետն ասաց. «Այս պահին չափագրվել է տարածքը, վկայականի առկայության դեպքում նախագծողը տեղակայման աշխատանքները կսկսի»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին՝ ի՞նչ է պետք վկայականը ստանալու համար, ի պատասխան անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը նշեց, թե չափերի վերաբերյալ հարկավոր է ստանալ համապատասխան եզրակացություն, որից հետո քաղաքապետի որոշմամբ կներկայացվի պետական գրանցման․ «Խնդրում եմ այս պրոցեսն այս շաբաթվա մեջ ավարտին հասցրած լինեք»,- հանձնարարեց Ավինյանը։

Ամենից շատ դիտված