Ներքին 5 տարի առաջ - 11:26 07-05-2021

Ապարանում նախատեսվում է լեռնային համալիր կառուցել

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նախատեսված լեռնային համալիրի ստեղծման առաջին փուլում 60 մլն դոլարի ներդրում կկատարվի: Խոշոր համալիր է ստեղծվելու՝ ճոպանուղի, սահուղի, ռեստորան, հյուրանոց և այլն:

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման էր դրել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությանը Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ նախագիծը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում ամենաթույլ դիրքերում է. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանը, իսկ հետո՝ Ադրբեջանը։

Ներդրումային ծրագրի գաղափարը «Միկշին» ՍՊԸ հիմնադիր Տիգրան Հարությունյանինն է, այն իրականացնում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Մհեր Բաղդասարյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը