Ներքին 3 տարի առաջ - 09:36 03-04-2023

Կեսարյան հատումով հարվածենք կեսարյան հատումներին

Առողջապահության նախարարությունում որոշել էին վերջապես մի խելացի հրապարակում անել, բայց ստացվեց ինչպես միշտ։

Մասնավորապես, տեսանյութ էին պատրաստել Հայաստանում տարեցտարի աճող կեսարյան հատումների թվի մասին առ այն, որ ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է կեսարյան հատման։

Եվ ահա տեսանյութում մանկաբարձ-գինեկոլոգը հայտարարում է, թե ցավ քաշող մաման իր երեխային ավելի շատ է սիրում։

Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կեսարյան հատմամբ են ունեցել, քիչ են սիրում կամ չեն սիրում իրենց երեխաներին։

Իհարկե, բնական ծննդաբերության պրոպագանդա պետք է անել, բայց դա պետք է անել գրագետ, ոչ թե «կացնային» ու տնավարի։ Նման մեսիջով հաստատապես կեսարյան հատումները չեն պակասի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին