Ուղիղ եթեր
Եթե մենք կորցնենք Տեղ գյուղը, կկորցնենք Գորիսը․ Արթուր Վարդանյան
copy image url

Եթե մենք կորցնենք Տեղ գյուղը, կկորցնենք Գորիսը․ Արթուր Վարդանյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:22 01-04-2023
«Այսօր մեկ զոհ, մեկ վիրավոր ունեցանք։ Իրավիճակը լարված է Արցախում և Հայաստանի ամբողջ սահմաններին։ Ներկա պահին պատերազմական գործողություններ սկսելու հավանականությունը մոտավորապես 90 տոկոս է։ Լայնամասշտաբ հարձակում է սպասվում։

Ինչքան էլ մեզ կերակրում են լուրերով, թե իրավիճակը վերահսկողության տակ է, մենք հասկանում ենք, որ թշնամուն անհնար է վերահսկել, որովհետև Ալիևը, ըստ էության, չի ենթարկվում միջազգային հանրության կոչերին։ Ռուսաստանը դեռ զսպաշապիկ է հանդիսանում, բայց չի կարողանում լիարժեք իրականացնի այն գործառույթները, որոնք կզսպեին Ադրբեջանին։ Այնպես որ, պատերազմը անխուսափելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության առաջնորդ Արթուր Վարդանյանը։

Վարդանյանը նկատում է, որ իրադրությունը փրկելու մի քանի տարբերակներ կան, բայց քայլեր չեն արվում։ «Քանի որ «Համար առաջին» հրաման է տրված՝ մեր բանակը ողջ պատրաստվածությամբ գտնվում է սահմանին։ Փորձենք չտրվել ադրբեջանական սադրանքին։ Հայաստան-Արցախ սահմանի ամբողջ երկարությամբ ադրբեջանական դիրքեր են տեղադրված։ Բերձորի ճանապարհը փակվեց, ու այս իրավիճակը ցույց է տալիս, որ արցախցուն պայքարելուց բացի այլ տարբերակ չի մնում, իսկ Հայաստանում բոլորս պետք է պատրաստ լինենք։ Առանց պայքարի չենք կարող զսպել ագրեսորին»,-ասում է։

Քաղաքական գործիչն իր կուսակիցներով օրերս եղել է սահմանին և գտնում է, որ իրավիճակը մտահոգիչ է․ «Մենք ունենք միջազգային որոշակի աջակցություն, կան լավ կազմակերպված հրամանատարներ, կամավորներ, ուղղակի գործողությունները պետք է կազմակերպել ճիշտ ձևով, իսկ եթե ոչ՝ կունենանք հերթական պատերազմը, որը կարող է 44-օրից ավել տևել, և որտեղ կարող ենք շատ կորուստներ ունենալ։ Մենք պետք է կշռադատված մոտենանք հարցին, ունենանք լայնածավալ մեկ հաղթանակ, որը կարող է ստիպել Ադրբեջանին՝ ստորագրելու այն խաղաղությունը, որը մենք ուզում ենք և Հայաստանի համար, և Արցախի։ Չմոռանանք, որ Ադրբեջանը ունի Թուրքիայի աջակցությունը»։

Արթուր Վարդանյանն ասում է, որ մեզ տրված աջակցությունը մենք թույլ ենք օգտագործում և օր առ օր նահանջում ենք․ «Երեք հարյուր մետրերը գումարվում և կիլոմետր են դառնում։ Եթե չսթափվենք՝ վաղը հազարավոր անգին կյանքեր կկորցնենք։ Տեղ գյուղը բարձունքի վրա է գտնվում, և եթե մենք կորցնենք Տեղ գյուղը՝ կկորցնենք Գորիսը։ Եթե կորցնենք Տեղ գյուղը՝ կկորցնենք Սյունիքը»։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
10:46 Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել