Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:42 01-04-2023

Ի՞նչ է մնում անել ցրտահարությունից տուժած գյուղացուն՝ տխուր նստել

Վերջին օրերին, ջերմաստիճանի կտրուկ նվազման և տեղումների պատճառով, կա լուրջ ցրտահարության վտանգ։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի խոսքով՝ ջերմաստիճանի անկումն արդեն վնաս է հասցրել ծաղկած ծառերին․ «Ձյուն է տեղացել ծաղկած ծառերի վրա, բայց եթե -1-ից ցածր եղացած լինի ջերմաստիճանը, ամենային հավանականությամբ, այդ հատվածներում ծիրանի բերք չենք ունենա»,- նշեց Մնացականյանը։

«Կոտայքի մարզում էլ է ձյուն եղել, բայց բարձր գոտիներում տեղեր կային, որ ծիրանենին չէր ծաղկել, հետևաբար այնտեղ վնաս տված չի լինի, իսկ դեպի Եղվարդ, ամենային հավանականությամբ, վնասվել է»,- ասաց նա։

Հարցին, թե կարող ենք վնասը տոկոսի վերածել և նշել, թե բերքի քանի տոկոսն է վնասվել, Մնացականյանը պատասխանեց, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

«Մի քանի օր անց, երբ ծաղկաթափը տեղի կունենա, արդեն կերևա, այս պահին հնարավոր չէ։ Վնաս հիմնականում հասցվել է ծիրանի բերքին, նուշ քիչ ունենք, հակառակ դեպքում դրանք էլ էին վնասվելու, մնացածը դեռ չէին ծաղկել, չնայած Էջմիածնի շրջանում դեղձենիներն էլ էին ծաղկել»։

Հարցին, թե ինչ պետք է անի գյուղացին նման իրավիճակում, այգիների ծխեցումը օգուտ չի տա, Մնացականյանը նշեց. «Ծխեցումը մասնավոր ազդեցություն ունի, ընդհանուր չեն կարող ամբողջ այգիները ծխեցնել, դա մի աստիճան կամ աստիճան ու կես տարբերություն է տալիս և ընդհամենը չի թողում սառը հոսանքը իջնի ներքև»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց նաև, որ գյուղացին այս պահին ոչինչ չի կարող անել։ «Գյուղացին պետք է տխուր նստի, պետությունը պետք է սուբսիդավորի, չգիտեմ կանի, թե՝ ոչ, ով ապահովագրել էր, գուցե ապահովագրականը այդ ծախսերը որոշակի չափով փոխհատուցի, այդքանը կարող եմ ասել»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ